20/04/2013 23:24
Յաննին ելույթ ունեցավ Հայաստանում
Ապրիլի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ աշխարհահռչակ երգահան Յաննիի համերգը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` համերգի ընթացքում հնչեցին Յաննի Santorini, Truth of Touch, Keys to Imagination, Felitsa, Voyage, The End of August, The Rain Must Fall, Nightingale, Duet, Within Attraction, Standing in Motion և մի շարք այլ կատարումներ:
Դահլիճը շատ ջերմ ընդունեց նաև մեր հայրենակից, ջութակահար Սամվել Երվինյանի մուտքը բեմ։
Ապրիլի 21-ին ևս Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ժամը 19,00-ին Յաննին նորից համերգ կտա հայ հանդիսատեսի համար:
Նախորդող հրապարակում` Ապրիլի 20-ին և 21-ին Յաննին համերգ կտա Երևանում
Յաննի. Երվինյանն ինձ դուր է գալիս, որովհետև հայ է