05/07/2013 16:04
ԼՂՀ Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում մանկապարտեզ բացվեց
ԼՂՀ Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում համայնքային կենտրոնի և մանկապարտեզի շինարարությունն արդեն ավարտված է. դրանք կառուցվել են ԼՂՀ կառավարության ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաֆինանսավորմամբ։
Երեկ տեղի ունեցավ մանկապարտեզի բացման արարողությունը, որին ներկա էին նաև այդ նպատակով Արցախ այցելած Ֆրանսիայի տեղական մարմնի ներկայացուցիչներն ու նվիրատուները։
Մանկապարտեզը, որ գտնվում է վերջերս շահագործման հանձնված համայնքային կենտրոնի հարևանությամբ, արդեն ընդունել է շուրջ 30 փոքրիկ դրախտիկցիների։