17/09/2013 13:50
Արտադրվում է նիհարեցնող շոկոլադ
Բրիտանական հրուշակեղեն արտադրողերից մեկը` ծագումով հնդիկ Անիշ Պոպատը, սկսել է արտադրել շոկոլադ` հատուկ նիհարելու համար:
Պոպատը ստեղծել է քաղցրավենիքի նոր բանաձև: Նա արտադրում է շոկոլադե տրուֆելներ` կակաոյին խառնելով բուրումնավետ ջուր:
Նշենք, որ ստացված քաղցրավենիքը պարունակում է ընդհամենը քսան կիլոկալորիա:
Ինչպես տեղեկացնում է facte.ru-ն, արտադրողը խոստովանել է, որ բանաձևը մշակելու գործում իրեն օգնել են մաթեմատիկական գիտելիքները:
Անիշը հույս ունի, որ նոր շոկոլադը մարդկանց միաժամանակ կօգնի ազատվել ավելորդ քաշից և վայելել շոկոլադ ուտելու հաճույքը` չմտածելով հետևանքների մասին: