Ա. Խանոյան. Իսկական լուսանկարիչը իրեն երբեք պրոֆեսիոնալ չի համարում

28/10/2013 19:15

Ա. Խանոյան. Իսկական լուսանկարիչը իրեն երբեք պրոֆեսիոնալ չի համարում


Aysor.am-ի «Լավ գործ» նախագիծը այն մարդկանց մասին է, ովքեր մեծ ջանք, եռանդ ու տաղանդ են ներդնում անգամ սովորական թվացող մասնագիտությունների մեջ և այն արհեստից դարձնում արվեստ: Մարդիկ, ովքեր ապրում են մեր կողքին ու գույն տալիս մեր ժամանակներին:  Նրանցից է Արմեն Խանոյանը:

Երևանի սիրտը համարվող Աբովյան 12 հասցեում 1927 թ.-ից գործում էր Երևանի ամենահին լուսանկարչատներից մեկը` «Խանոյան ֆոտոն»:

Գոնե մեկ անգամ Աբովյանի այդ հատվածով անցած մարդիկ հաստատ կհիշեն կամարաձև լուսանկարչատունը, որի պատին փակցված էին տարբեր չափերի հին ու նոր լուսանկարներ:

Հիմա լուսանկարչատունը տեղափոխվել է Պուշկինի նորակառույց շենքի առաջին հարկ, սակայն տերերը նույնն են մնացել, հիմա այնտեղ աշխատում է լուսանկարչատան հիմնադիր Գաբրիել Խանոյանի թոռը` Արմեն Խանոյանը:

«Երևանում լուսանկարչատները բացվել են, հիմնականում, 1915 թ.-ից հետո, առաջինը Գեղամ Թարվերդյանի լուսանկարչատունն է եղել, որը մի փայտե տնակ էր, սակայն այդ ժամանակ Թարվերդյանը շատ հարգի էր և իր նկարների տակ ստորագրում էր: Ինքը բազմաթիվ մրցանակներ է շահել դեռ 1907-1910- ական թթ.: Ընդհանրապես, հայերը շատ հայտնի էին աշխարհում՝ որպես լուսանկարիչներ և19-րդ դարի լավագույն  լուսանկարիչների առաջին տասնյակը գլխավորել են հայ լուսանկարիչները: Գաբրիել Խանոյանը վանեցի էր, հայտնի Մեծ վանեցի մականունով, գաղթել է Երևան, հետո մեկնել Հյուսիսային Կովկաս, ծանոթացել լուսանկարչական գործունեության հետ, 1917թ. վերադարձել Հայաստան, հետո 1922 թ. Աստաֆյան 22 հասցեում, որը հետո դարձավ Աբովյան 12,  հիմնել լուսանկարչատուն: Լուսանկարչատունն այդտեղ է եղել 87 տարի: Մոտ 4 տարի առաջ քաղաքի մասշտաբն էին փոխում, քաղաքապետարանը որոշեց, որ այդտեղ ով շահի, տենդերը, իրեն տան: Շահողը բարեխիղճ էր, ասաց, որ քանի որ այն եղել է 87 տարվա լուսանկարչատուն, ես այն չեմ քանդի ու ինձ էլ տեղ տվեցին այստեղ, ինչի համար շնորհակալ եմ»,- ասաց նա:

Արմենը մասնագիտությամբ տնտեսագետ է, պատմում է, որ երկար տարիներ համոզված էր, որ լուսանկարչությամբ չի զբաղվի, սակայն հոր մահից հետո հասկացել է, որ չի կարող «Խանոյան» լուսանկարչատունը փակված տեսնել:

«Ես մեծացել եմ լուսանկարիչների ընտանիքում, մայրս էլ հայտնի ռետուշող էր, նրա ազգականներն էլ կապ են ունեցել լուսանկարչության հետ: Մանկուց եղել եմ այդ միջավայրում, եթե մի ժամանակ մարդիկ երազում էին լուսանկարվել, իմ համար դա սովորական բան էր, թե այստեղ, թե Թիֆլիսում: Հետո եկավ ժամանակ, երբ էլ չէի ուզում լուսանկարչությամբ զբաղվել, որովհետև միշտ լսել եմ, որ պապս էլ, հայրս էլ ասում էին, որ լուսանկարչի գործը անշնորհակալ գործ է, մարդիկ նայում, չեն հավանում նկարը, հետո տարիներ անց գալիս ու պահանջում այն, քանի որ հասկացել են դրա արժեքը: Օրինակ՝ հորս մահից 3 տարի անց մի պապիկ եկավ մեր լուսանկարչատուն ու ասեց, որ պատից կախված նկարը վաճառեմ իրեն: Ասեցի` չեմ վաճառում, սա հորս աշխատանքն է, ասաց՝ «այդ լուսանկարում իմ կինն է, այն մեծացվել և դրվել Աբովյան փողոցի ցուցափեղկին: Ես հետո եկել, իր հետ վիճել եմ այդ պատճառով, թե ինչո՞ւ ես կախել այնտեղ»: Հայրս բերել է այն ներս: Հիմա կինը մահացել է, եկել էր, նկարը ուզում էր, ասեցի՝ ոչ, հայրս չի տվել, ես էլ չեմ կարող տալ, բայց մայրս խղճաց, ասեց, որ տամ: Ասեցի, դե լավ, պապի ջան, վերցրու, հարյուր անգամ շնորհակալություն հայտնեց»,- ասաց նա:

Լուսանկարչատանը հայտնվողի մոտ տպավորություն է ստեղծվում, որ նրա տերերը նոր են տեղափոխվել, համակարգիչն ու ապակե սեղանը ասես օտար լինեն կախարդական այդ միջավայրում, ուր բոլոր պատերին կախված են մեր մեծերի լուսանկարները, իսկ անկյունում 180 տարվա լուսանկարչական սարքն է, որով այսօր էլ Արմենը լուսանկարներ է անում:

«Հիշում եմ՝ մի օր դպրոցից եկա, պապս կանչեց իր մոտ, նստած էր, հայրիկս էլ լուսանկարում էր: Մերոնք սովորություն ունեին հայտնիներից գումար չվերցնել: Սևակը գումարը թողեց ու հեռացավ, պապս ասեց, գիտե՞ս ով էր, ասեցի չէ, ասեց՝ Սևակն է, վազեցինք հետևից, նրա մեքենան էլ չկար, բայց երբ եկավ լուսանկարը վերցնելու, պապս գումարը հետ տվեց: Դա էլ հետո դարձավ իր թաղման լուսանկարը: Շիրազի լուսանկարը կա, նաև Ավետիք Իսահակյանի հետ, Իսահակյանը Գաբրիել Խանոյանի հետ մոտ է եղել, գալիս էր, սուրճ էին խմում, զբոսնում, Արամ Խաչատրյանի թաղումը նկարեցինք, ընդհանրապես, ինչ կատարվում էր քաղաքում, հայտնվում էր մեր լուսանկարչատան ցուցափեղկին, ոնց որ այդ ժամանակվա լրատվական կենտրոնը լիներ: Ամբողջ թատերական արխիվը Խանոյանն է արել հայրիկիս հետ, և երբ թատերականի հին շենքը այրվեց, արխիվը կորավ, բոլորը մտածում էին, ինչ անել, սակայն իրենք հաշվի չէին առնում, որ դրանք երկու վանեցի էին նկարել, որոնք հայտնի մարդկանց 4-5 կադր էին նկարում ու մայր թատրոնը ստացավ նոր արխիվ»,- ասաց նա:

Հիմա Խանոյանի արխիվում կա 6000-ից ավելի լուսանկար, մի մասն էլ թանգարաններում են: Արմենի խոսքով` ցավն այն է, որ հաճախ լուսանկարների վրա չեն գրում հեղինակի անունը, իսկ հիմա՝ նոր տեխնոլոգիաների մուտքի հետ միասին, լուսանկարը վերածվել է թղթի կտորի:

«7 տարեկանից ինձ սովորեցրել են լուսանկարչության բոլոր գաղտնիքները, բայց առաջին լուսանկարը արել եմ 30 տարեկանում: Լուսանկարիչ դառնալու համար այն ժամանակ շատ երկար ճանապարհ պետք է անցնեին: Սկզբում աշխատում էիր որպես օգնական,12 տարեկանում սովորում ժապավենը լիցքավորել, աչքերը փակ պետք էր անել, դա կատարվում էր մթության մեջ, այդ պատճառով էլ հայրս մինչև դա լուսավորության մեջ աչքերս կապում էր, մինչև սովորեցի լիցքավորել: Դա ուներ իր խորհուրդը, որ մարդը մինչև լուսանկարիչ դառնալը կարողանում էր տեսնել արդյունքը և հասկանալ, թե ինչպես ճիշտ ընտրել լուսանկարի լույսն ու ստվերը, հետո ռետուշ անել էր սովորում, լուսանկարը տպել: Հետո քննություն էիր հանձնում ժամանակի նշանավոր լուսանկարիչների մոտ և այդքան աշխատանքից հետո կարող էիր չանցնել, որովհետև աշխատասիրությունից բացի՝ լուսանկարիչ դառնալու համար պետք է տաղանդ ունենաս»,- ասաց նա:

Արմենի խոսքով` լուսանկարչության հանդեպ վերաբերմունքից բացի չկա նաև առաջվա ջերմությունը լուսանկարիչների միջև:
«Այն ժամանակ լուսանկարիչները շատ մտերիմ էին, Խանդիկյանն ու հայրս այնքան մոտ էին, իրար էին տալիս ֆոտոն, երբ գնում էին հանգստի, որ բիզնեսը չտուժի: Հիմա մեկին ասա, բիզնեսս տամ քեզ, գնամ հանգստանամ... իսկ այն ժամանակ հայրս հանգիստ տալիս էր ֆոտոն Խանդիկյանին ու գնում ու երբեք մի բան չի պակասել: Անգամ եթե լուսանկարի փողը չէին տալիս, ինքն էր վրան ավելացնում, որ հայրս չիմանար նեղվեր: Մի անգամ մի տղա եկավ ասաց, թե՝ ես փող չունեի, որ այդ ժամանակ տայի, հիմա եմ տալիս, հայրս ասաց, բայց պակաս գումար չկա: Պարզվեց՝ Խանդիկյանն էր դրել: Այն ժամանակ իրար մեջքի էին կանգնում, հիմա հակառակն է»,- ասաց նա:

Հիմա Արմենը բացառիկ լուսանկարներ չի տալիս արխիվից, որովհետև կարծում է, որ լուսանկարը ու լուսանկարչի մասնագիտությունը արժեզրկվել են:

«Ես լուսանկարչության մեջ եմ 7 տարեկանից, սակայն հիմա էլ ինձ պրոֆեսիոնալ չեմ համարում, հայրս 55 տարվա լուսանկարիչ էր, ասում էր՝ մտի, նոր գիրք կա գրախանությում, առ` կարդամ, ու հաստ ակնոցներ ուներ, դրանով կարդում էր: Այդ ժամանակվա բոլոր լուսանկարիչները համարում էին, որ լուսնկարչությունը այն արվեստն է, որը միշտ պետք է սովորել, ոչ մեկն իրեն պրոֆեսիոնալ չէր համարում, ասում էին՝ ֆոտոն նենց բան է, որ անընդհատ պետք է դրանով զբաղվես, նվիրված լինես այդ գործին»,- ասաց նա:

Չնայած նրան, որ «լուսանկարչությունը անշնորհակալ գործ է», Արմենը իր կյանքը չի պատկերացնում առանց դրա. «Երբ հայրս մահացավ, ես հասկացա, որ չեմ կարող փակված տեսել մեր լուսանկարչատունը: Ու հիմա էլ այնտեղով անցնելիս՝ սիրտս միշտ թրթռում է»:

Նախորդող հրապարակում՝ Photo Atelier Marashlyan Retro. Լուսանկար, որը դառնում է պատմություն

 

Հեղինակ՝ Նախագծի հեղինակ՝ Նաիրա Գուլոյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:16 «Եթե գոյաբանական մարտահրավերների առջեւ կանգնած երկրի ղեկավարը ժամանակ ունի զննել կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաեւ հրթիռները «զննելու» համար»․ Ի՞նչ է առաջարկում Տոնոյանը Փաշինյանին Այսօր, 10:09 Լարսը բաց է, բայց ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:02 «Ժողովուրդ». «Գործ տալու» համար ստեղծված էլեկտրոնային համակարգի ծառայության վճարը կազմել է 46 մլն 236 հազար դրամ Այսօր, 10:01 «Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը Այսօր, 09:55 «Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է Այսօր, 09:50 «Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները Այսօր, 09:47 «Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին Այսօր, 09:46 «Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում Այսօր, 09:44 «Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել Այսօր, 09:38 «Ժողովուրդ». ՀՀ-ում դպրոցներ, իհարկե, կառուցվում-վերանորոգվում են, սակայն նաև փակվում են, լուծարվում և շենքերը՝ վաճառվում 18/04/2024 22:54 Մուկոզիտ. Ինչպես բուժել բերանի խոցերը 18/04/2024 22:40 Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացում 18/04/2024 22:23 Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում․ վարորդը դիմել է փախուստի 18/04/2024 22:12 Ավտոտնակ է այրվել Տիգրան Մեծի պողոտայում 18/04/2024 22:06 Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում․ ջերմահարվել են ծառեր, կրակի մարմանը ներգրավվել են անտառտնտեսության աշխատակիցները 18/04/2024 21:56 Ջո Բայդենը հայտարարել է, որ իր քեռին մարդակերների զոհ է դարձել Նոր Գվինեայում 18/04/2024 21:39 ՔՊ-ի նիստ էր․ մասնակիցների հարցերին պատասխանել է Արմեն Գրիգորյանը 18/04/2024 21:18 Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից 18/04/2024 21:10 ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Ռուսաստան 18/04/2024 20:55 Բրիտանիայում հայտարարել են, թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը վտանգ է ներկայացնում իրենց համար 18/04/2024 20:40 Հակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել էսկալացիայի․ ՌԴ ԱԳՆ 18/04/2024 20:28 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում է 18/04/2024 20:14 Ադրբեջանը ոչնչացնում է հայկական պատմական հետքն օկուպացված Արցախում․ քանդել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ «Կանաչ ժամը» 18/04/2024 20:01 Իզոսերոլոգիական հետազոտություններ․ Որ դեպքերում են արվում և ինչով են կարևոր 18/04/2024 19:48 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայի հյուսիսում 18/04/2024 19:41 Անհապաղ ազատ արձակել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար․ Լրագրողների եվրոպական ֆեդերացիա 18/04/2024 19:32 Փաշինյանը գերմանական Fichtner-ի ներկայացուցիչների հետ է հանդիպել 18/04/2024 19:21 Արմեն Գրիգորյանն ու Բրիս Ռոքֆոյը ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումն են քննարկել 18/04/2024 19:08 Բոլորին շնորհակալություն․ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվեց, անհրաժեշտ գումարը հավաքվեց 5-6 ժամում 18/04/2024 18:52 Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 18/04/2024 18:37 Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ 18/04/2024 18:23 Փաշինյանը Բրիս Ռոքֆոյի հետ քննարկել է Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցեր 18/04/2024 18:11 «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին 18/04/2024 17:56 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է․ ԱԳՆ խոսնակ 18/04/2024 17:41 Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին զգուշացրել է՝ հարկ եղած դեպքում կհարվածի նրա միջուկային օբյեկտներին 18/04/2024 17:29 13 կգ քաշով տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության փորձ է արվել 18/04/2024 17:18 Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ 18/04/2024 17:07 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած 74-ամյա և 66-ամյա տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել 18/04/2024 16:55 Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով 18/04/2024 16:44 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքի հետևում քաղաքական իշխանությունն է կանգնած. Փաստաբան 18/04/2024 16:38 Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը մերժեց 18/04/2024 16:35 «Բարեփոխումներն անձնագրային ոլորտում» թեմայով աշխատաժողով է տեղի ունեցել. կարևորվել է անձնագրային ծառայությունների թվայնացման գործընթացը 18/04/2024 16:25 Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն. Հայկ Կոնջորյան 18/04/2024 16:16 Ռուսաստանն արդեն պարտվել է ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը․ Վազգեն Մանուկյանի նամակը՝ Զատուլինին 18/04/2024 16:08 ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական ու լեգիտիմացնելով Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը. Մայր Աթոռ 18/04/2024 15:54 «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 18/04/2024 15:47 44-օրյա պատերազմում վիրավորված Մանվել Հակոբյանը Հունաստանում բուժում կստանա. կառավարությունը կփոխհատուցի ծախսերը 18/04/2024 15:30 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 18/04/2024 15:13 Հարություն Միքայելյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ 18/04/2024 15:03 Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկի» իրագործմանը և համագործակցության հնարավորություն է տեսնում «Գոտի և ճանապարհ» ծրագրի շրջանակներում. Չեն Ժուն՝ Արշակյանին 18/04/2024 14:51 Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն 18/04/2024 14:46 Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է 18/04/2024 14:39 Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը 18/04/2024 14:28 Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ 18/04/2024 14:22 «Կանցավիկների իշխանությունը». Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 18/04/2024 14:12 Ոստիկանությունում բռնություններ չկան. Երևանի ոստիկանապետ 18/04/2024 14:05 Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանքի է սպասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ «ռազմաքաղաքական համաձայնագրերի» վերաբերյալ. Զախարովա 18/04/2024 13:48 Սամվելի 7 մլն դրամ գրավի գումարը հավաքելու համար ունենք ընդամենը 2 օր. Ռուբեն Մելիքյան 18/04/2024 13:32 ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ 18/04/2024 13:20 Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում 18/04/2024 13:18 Այսօր հայտարարել եմ գործադուլ, բոլորդ էլ կարող եք այդ քայլին գնալ. Ակցիայի մասնակից (Տեսանյութ) 18/04/2024 13:14 Մենք հստակ վերլուծել ենք անցած 4 տարիների մեր սխալները. ստիպված ենք կանգնեցնել այս ապահայկական գործընթացը. Չախալյան (Տեսանյութ) 18/04/2024 13:08 Լիլիթ Հովհաննիսյանը երկրպագուներին է ներկայացրել իր նոր՝ «Ուշ ա» տեսահոլովակը 18/04/2024 13:00 Անմոռանալի հույզեր… ․ այն ամենն, ինչ կմնա ԴԴՏ-ի երևանյան համերգից հետո 18/04/2024 12:55 Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանրամասներ՝ ՔԿ-ից 18/04/2024 12:47 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից 18/04/2024 12:40 Փաստորեն, էս իշխանության համար բանտում պահվող քաղաքական բանտարկյալների լիմիտը 5-ն է. Աթանեսյան 18/04/2024 12:34 Խոշտանգման մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, Սամվելը վաղը հրավիրվել է հարցաքննության. Ռուբեն Մելիքյան 18/04/2024 12:30 Մեր պայքարը ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման համար է. Չախալյանն առաջարկեց ակցիան սկսել աղոթքով (Տեսանյութ) 18/04/2024 12:20 Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ բակում ապամոնտաժվում է 22 ավտոտնակ 18/04/2024 12:17 Վերանայվելու են տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշները. Քննարկում՝ ԲՏԱՆ-ում 18/04/2024 12:16 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ռուբլու հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, 5-ը կալանավորվել են 18/04/2024 12:14 «Էրեբունի» օդանավակայան տանող ճանապարհին մեքենա է այրվել 18/04/2024 12:12 Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան 18/04/2024 12:04 Վահան Կոստանյանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի հետ 18/04/2024 11:59 «Համալսարանը դուրս բերեցինք ճգնաժամից». Դավիթ Գյուրջինյանը նշանակվեց Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր (Տեսանյութ) 18/04/2024 11:54 ԱՄՆ Կոնգրեսի անդամը կարևորում է ԼՂ տեղահանվածներին օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը 18/04/2024 11:49 Այսուհետ թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի 18/04/2024 11:41 Մինչև վերջ պայքարելու ենք այս վարչախմբին հեռացնելու համար. Հովհաննես Շահինյան 18/04/2024 11:39 Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը 18/04/2024 11:34 Խաղաղապահների կարիքն այլևս չկա, քանի որ ոչ ոք չի վիճում այն ​​փաստի հետ, որ «Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին». Պետդումայի պատգամավոր 18/04/2024 11:30 Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ 18/04/2024 11:28 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչներ արդեն աշխատանքի են անցել Հայաստանում 18/04/2024 11:15 Նիկոլ Փաշինյանը մեզ ասել է` Խրեմլու գյուղը տալու եմ և վերջ. Հրապարակ 18/04/2024 11:08 Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Էկոնոմիկայի և պլանավորման նախարարը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր 18/04/2024 11:02 Կոտայքում «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է. կա զոհ և վիրավոր, նրանց գյուղացիները հայտնաբերել են ավտոմեքենայից 20 մետր հեռավորության վրա 18/04/2024 10:56 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից 18/04/2024 10:44 Ռուսաստանի քաղաքականությունը Հրվ․ Կովկասում բերեց նրան, որ ՌԴ ազդեցությունը սկսեց թուլանալ, իսկ թուրքական ներկայությունն աճեց․ Տիգրան Աբրահամյան 18/04/2024 10:38 Մեզ համոզում էին՝ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, ապա Սկանդինավյան խաղաղապահը կգա, սպասում ենք. Մարուքյան 18/04/2024 10:34 Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը սեփականության իրավունքով կփոխանցվի ՀՀ-ին 18/04/2024 10:28 ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին 18/04/2024 10:20 Պիտի ասեք՝ վա՛յ, ինչ լավ ա, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյանը՝ Կիրանցում 18/04/2024 10:17 «Ժողովուրդ». Իշխանությունները իրենց «սրտի» կառուցապատողներից որ մեկի մոտ էլ փորձեն ստուգում իրականացնել, կբացահայտեն ավելին 18/04/2024 10:09 «Հրապարակ». Իշխանության խոսքի հանդեպ տավուշցիները հավատ չունեն այլևս և որոշել են սպասել քայլերին 18/04/2024 10:07 «Փաստ». «Գող-գող գալիս-գնում են». Հոգևորականը Փաշինյանի՝ Ոսկեպար այցի մասին 18/04/2024 10:05 «Ժողովուրդ». Ո՛չ պետությունը, ո՛չ համակարգը, ո՛չ էլ ՊԵԿ-ը պատրաստ չէին 18/04/2024 10:03 «Հրապարակ». Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից 18/04/2024 10:01 «Փաստ». Իշխանությունը փաստացի խաբեց միջազգային գործընկերներին՝ հարվածի տակ դնելով երկրի վարկանիշն ու հեղինակությունը 18/04/2024 09:58 «Ժողովուրդ». Իրավապահ համակարգը փորձել է կապ հաստատել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ 18/04/2024 09:47 «Հրապարակ». Օսկանյանի վերադարձը նախատեսվում է ապրիլի 24-25-ին