28/10/2013 13:17
Սիլվեստր Ստալոնեի նկարների ցուցահանդեսը բացվել է Պետերբուգում (Տեսանյութ)
Հոլիվուդյան դերասան Սիլվեստր Ստալոնեի նկարների ցուցահանդեսը է բացվել Սանկտ-Պետերբուրգում: Քննադատների խոսքով` Ստալոնեն նկարում է հիմնականում իմպրեսիոնիզմի և աբստրակցիայի ոճերում:
«Ես հավատում եմ, որ փորձություններն ու կյանքի մարտահրավերները մեզ ավելի լավն ու ավելի ուժեղ են դարձնում: Ես սկսեցի որպես դերասան, բայց հիմա ես նկարում եմ, քանի որ ցանակնում եմ ինքս ինձ ավելի լավ ճանաչել»,- ցուցահանդեսի բացմանն ասել է Ստալոնեն:
Նշենք, որ հոլիվուդյան դերասանը նկարչությամբ զբաղվում է շատ վաղուց` հայտնի դերասան դառնալուց էլ առաջ: Այսպես օրինակ` բռնցքամարտիկ Ռոկիի կերպարը հայտնվել է նախ կտավին, հետո` կինոէկրաններին: