13/12/2013 13:35
Քաղաքապետարան. Ձյունը մաքրելու համար Երևանում 120 միավոր տեխնիկա է աշխատում
Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունները, շարունակում են մայրաքաղաքի փողոցների, մայթերի և բակային տարածքների, ինչպես նաև աստիճանների ու աստիճանահարթակների մաքրման աշխատանքները, հայտնում են քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Քաղաքապետարանից հայտնում են, որ անցնող օրվա ընթացքում փողոցների և մայթերի մաքրման աշխատանքներում օգտագործվել է մոտ 260տ աղ և շուրջ 500խմ ավազ:
Վաղ առավոտից մաքրման աշխատանքներում ներգրավված շուրջ 90 միավոր հատուկ տեխնիկային են միացնել շինարարական կազմակերպությունների կողմից տրամադրված մեկ տասնյակից ավելի հատուկ մեքենասարքավորումները:
Երեկոյան ժամը 20-ից մայրաքաղաքում ձյան մաքրման աշխատանքներում ներգրավված է արդեն ավելի քան 120 միավոր տեխնիկա: Երևանի քաղաքապետարանի օպերատիվ հատուկ շտաբից տեղեկացնում են, որ աշխատանքները, հերթափոխային սկզբունքով, ընթանում են առանց ընդհատման: