17/12/2013 16:56
Հոր ու աղջկա հուզիչ հրաժեշտը քաղցկեղից մահացած մորը. Լուսանկարներ
Այս լուսանկարներում Բեն Նաներին և նրա դուստրը՝ Օլիվիան են: Հարսի շորով կինը Օլիվիայի մայրն է, որ նրա ծնունդից հետո մահացել է քաղցկեղից: Այս շարքով աղջիկն ու հայրը հրաժեշտ են տվել իրենց տանն ու մայրիկին: Տունը Բենն ու նրա կինը գնել էին, որ հարսանիքից հետո այնտեղ տեղափոխվեն ու հենց այնտեղ էլ անցկացրել էին հարսանեկան ֆոտոշարքը, որը հետո Բենն օգտագործել է աղջկա հետ ֆոտոշարքում: Կնոջ մահից հետո Բենը որոշել է, որ այդ տանը չի ապրի:
«Շատերն են ինձ հարցրել, թե ինչի համար է այս ֆոտոշարքը: Ես ասում եմ՝ այո, մենք շատ տառապանքի միջով ենք անցել, բայց այս ֆոտոշարքը դրա մասին չէ: Այն սիրո մի պատմություն է»,-գրել է Բենը: