17/12/2013 11:32
Ընդդեմ կենսաթոշակային համակարգի. Խմբակցությունների դիմումը հանձնվել է ՍԴ-ին
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր` ժամը 12:30-ին Ազգային ժողովի ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցությունները Ազատության հրապարակից երթով շարժվելու են դեպի Սահմանադրական դատարան, որտեղ ընթերցվելու է հայտարարություն` ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների:
Հիշեցնենք, որ նախօրեին Սահմանադրական դատարանին ուղղված դիմումը 4 խմբակցությունների ներկայացուցիչները հանձնել էին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ով 24 ժամվա ընթացքում դիմումը պետք է փոխանցի Սահմանադրական դատարան:
Նշենք, որ խորհրդարանական 4 խմբակցությունները նախաձեռնել էին ստորագրահավաք` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հարցով ՍԴ դիմելու համար: