Սերգեյ Խաչատրյան. Հայրենիքի համար կռվելը տղամարդու ամենամեծ սխրանքն է

22/01/2014 14:00

Սերգեյ Խաչատրյան. Հայրենիքի համար կռվելը տղամարդու ամենամեծ սխրանքն է


Հանրահայտ հայազգի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը շվեյցարական Credit Swiss բանկի կողմից ճանաչվել է «Աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտ»: Հայ ջութակահարի պարգևատրման մասին հայտարարվել է հունվարի 18-ին` Վենետիկում: Շնորհավորում ենք նրան ու ներկայացնում ջութակահարի հարցազրույցներից մեկը: 

-Սերգեյ, Դուք Հայաստանում ընդամենը 8 տարի եք ապրել, սակայն Ձեր հայերենը վարժ է, հարուստ, կիրթ։ Ձեր կերպարը, մտածելակերպը հայեցի են, հարազատ։

-Ես ծնվել եմ արվեստագետների ընտանիքում, և հայրս, ևմայրս դաշնակահար են։ Ես ունեմ մեկ քույր` Լուսինեն, որը նույնպես դաշնակահարուհի է։ Մեր ընտանիքը ներդաշնակ է ոչ միայն իր գեղագիտական ընկալումներով, երաժշտական ճաշակով ու զգացմունքային աշխարհով, այլև բարոյական ըմբռնումներով, արժեհամակարգով։ Իմ ծնողների համար իրենց զավակների մասնագիտական հաջողություններից շատ ավելի կարևոր էր, թե ինչպիսին են նրանք կենցաղում, պարզ, մարդկային փոխհարաբերություններում։ Եթե Դուք տեսնեք մեր բնակարանը Գերմանիայում, կթվա` հայրենիքում եք։ Մեր ներաշխարհը, մտածելակերպը, արժեքները ձևավորվել են հայրենիքի ու հայկականության հենքի վրա։ Մեր մեջ շատ ամուր է ընտանիքի ավանդույթը, ինչով էապես տարբերվում ենք այլ ազգերից։ Օրինակ, բացառիկ է մեր հարգանքը ծնողի հանդեպ, ընտանիքի անդամների կապվածությունը։ Ընտանեկան փոխհարաբերություններում կան բազմաթիվ բաղադրիչներ, որոնք ամբողջացնում են հայ ընտանիքի նկարագիրը։

-Դժվարությա՞մբ հարմարվեցիք Գերմանիայում։

-Ես երբեք նման ցանկություն չեմ ունեցել, ջանք չեմ թափել գերմանացիներին նմանվելու, և բնավ էլ ոչ այն պատճառով, որ գերմանացիներն արժանիքներ չունեն։ Պարզապես, ես տարբեր եմ նրանցից, քանի որ հայ եմ ու հպարտանում եմ իմ ինքնատիպությամբ։ Ընդհակառակը, եթե կուզեք` ինչ-որ տեղ միտումնավոր շեշտել եմ այդ տարբերությունները։ Ես կմնայի յուրօրինակ, իմ ազգային նկարագրին հավատարիմ, ինչ ազգի ներկայացուցիչ էլ լինեի, սակայն հայ լինելու իրողությունն ինձ հպարտություն է ներշնչում։

-Հատկապես ինչո՞վ եք հպարտանում։

-Նախ մեր ժողովրդի պատմությամբ, նրա մաքառումներով, կենսունակությամբ, իր ինքնությունը պահպանելու ջանքով։ Հպարտանում եմ մեր ժողովրդի ստեղծած արժեքներով, մշակույթով։ Լրագրողները երբեմն ինձ խնդրում են համեմատել Հայաստանն ու Գերմանիան, երկու երկրների մշակութային իրողությունները… Դրանք անհամեմատելի երևույթներ են, քանի որ անհամեմատելի են նրանց պատմությունը, անցած ուղին։ Մեր ժողովրդի ճակատագիրը դաժան է եղել, բայց մենք կարողացանք բարձրանալ բոլոր օրհասներից ու փորձում ենք շտկել մեր կյանքը։ Եվ մենք կարող ենք, քանի որ տաղանդավոր ազգ ենք, աշխատասեր ենք, մեծ կամք ունենք ու երբեք չենք կորցնում հույսը։ Պարզապես, մենք պիտի կարողանանք ցանկացած բնագավառ զարգացնել ոչ թե անհատների էնտուզիազմի, այլ ընդհանուր մտածելակերպի, քաղաքականության, կանոնակարգված մոտեցումների միջոցով։

-Դուք հաճախ եք գալիս Հայաստան, նվագում եք հայ ունկնդրի համար։ Ձեր վերադարձը հոգու պա՞րտք է հայրենակիցների ու հայրենիքի առաջ։

-Հայաստան գալով՝ ես տուն եմ գալիս։ Աշխարհի ոչ մի երկրում ես նման զգացողություն չեմ ունենում։ Ես չեմ կեղծի, ասելով, թե Հայաստանն ամենագեղեցիկն է, թե Հայաստանի պես բնություն ոչ մի տեղ չկա… Կանադայի աշունն ավելի բազմագույն է, Ֆրանսիան ավելի կանաչազարդ է, բայց ես գալիս եմ Հայաստան, գնում եմ Ամբերդ` տեսնելու մեր կուտակ-կուտակ լեռները, հնամենի եկեղեցիները։ Մեր լեռների մեջ այնքան ուժ կա, մեր քարերի մեջ այնքան ցավ կա։ Մեր բնության մեջ այնքան պատմություն կա, ու դա իմ ցավն է, իմ պատմությունը։ Ես այդ բնության մի մասնիկն եմ, այդտեղից եմ եկել։ Ես Հայաստան եմ գալիս, քանի որ դա առաջին հերթին ինձ է պետք։ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ իմ հաջողություններն իրենցն են համարում։ Մեծ հաճույքով եմ նվագում Հայաստանում, քանի որ հայ հանդիսատեսը շատ ջերմ է, ընկալունակ, բուռն։ Ինձ միշտ թվում է, որ ես Հայաստանում ավելի ընկալելի եմ։ Այն կապը, որ կա իմ և ունկնդրի միջև, հայրենիքում ավելի ուժեղ եմ զգում։ Իմ մեջ գյումրեցու արյուն կա, ու ինձ միշտ կարևոր է հարաբերությունների ջերմությունը, անմիջականությունը, սերը։ Հայաստանում դասական երաժշտությունը շատ լավ լսարան ունի։ Ինձ շատ դուր է գալիս, որ մեզ մոտ երիտասարդներն են այցելում դասական երաժշտության համերգի, շատ երկրներում միջին և ավելի բարձր տարիքի մարդիկ են համալրում դահլիճի հիմնական մասը։

-Սերգեյ, մենք պիտի ավելի շատ Ձեր հաջողություններից, Ձեր արվեստից խոսեինք, սակայն հայրենիքի թեման ակամա ծավալվեց։ Դուք շատ երիտասարդ եք, բայց անհավանական հաջողությունների եք հասել Ձեր արվեստում։ Դուք աշխարհահռչակ ջութակահար եք, նվաճել եք բոլոր հնարավոր դափնիները, առաջին մրցանակ եք շահել առաջնակարգ մրցույթներում։ Եվ ուզում եմ հնարավորինս բացահայտեք, իրոք, Պառնասի գագաթը տանող ճանապարհի կարևոր հանգրվանները։

-Ջութակահար դառնալ չեմ ցանկացել, ծնողներիս ընտրությունն է։ Նրանք մտածել են, որ մեկ ընտանիքում չորս դաշնակահար շատ է, հետո ես էլ փոքր-մոքր երեխա` դաշնամուրի մոտ չեմ նկատվել, մի խոսքով՝ որոշել են ու ինձ տարել Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց։ Ես շատ լավ եմ սկսել, քանի որ ջութակի առաջին ուսուցիչս` Պյոտր Հայկազյանը, շատ լավ մասնագետ էր։ Ես սկսեցի ջութակը սիրել առաջին համերգից հետո, բեմն ինձ դուր եկավ։ Ես սիրեցի ելույթ ունենալ ունկնդրի առաջ։ Սակայն իմ ուսումնառությունը հայրենիքում կարճ տևեց, քանի որ հայրս մասնակցեց Բախի անվան մրցույթին և Գերմանիայում աշխատելու հրավեր ստացավ։ Մեր ընտանիքը տեղափոխվեց Գերմանիա։ Ես ջութակի կանոնավոր դասեր առա Ֆրանկֆուրտում, սովորեցի Ֆիրցբուրգի կոնսերվատորիայում։ Ես ուսանեցի աշխարհի ջութակահար Րիսսինի մոտ, որը Բելինսկիի աշակերտն էր, խորհրդային դպրոց էր անցել, սակայն այնուհետև այն ավելի կատարելագործելով ու հարստացնելով՝ ստեղծել էր իր դպրոցը։
Ես երջանիկ եմ, որ ինձ բախտ է վիճակվել ջութակ նվագել, սակայն ինչ գործիքի էլ տիրապետեի, պիտի ինձ երջանիկ համարեի, որ հնարավորություն ունեմ խոսել մարդկանց հետ երաժշտության լեզվով, ասել նրանց, թե ի՞նչ ապրումներ կան իմ հոգում, թե ի՞նչ է զգում սիրտս։

-Իսկ ի՞նչ ապրումներ կան Ձեր հոգում, և ի՞նչ է զգում Ձեր սիրտը։

-Դուք ուզում եք, որ ես Ձեզ բառերի միջոցով պատմեմ այդ ամենը։ Չեմ կարող, ես Չարենցը չեմ. ես չեմ տիրապետում այդ արվեստին և ամեն ինչ կփչացնեմ, ի վերջո, Ձեզ ոչինչ էլ չեմ փոխանցի։ Ընդհանրապես, ես ներփակ մարդ եմ, կարող եմ ներսից վառվել, փոթորկվել զգացմունքներից, բայց դուք ոչինչ չեք զգա։

-Երևի դա է պատճառը, որ բեմի վրա Դուք այդքան շռայլ եք, այդքան կիրք ու զգացմունք եք դնում Ձեր նվագի մեջ։

-Իմ առաջին լուրջ հաջողությունը 2000-ին էր, երբ 15 տարեկանում մասնակցեցի Սիբելիուսի անվան միջազգային մրցույթին և շահեցի առաջին մրցանակը։ Թերևս կուզեի նշել նաև 97-ին ունեցած հաջողությունս, երբ մեր ընտանիքի բարեկամ Րաֆֆի Արզումանյանի նախաձեռնությամբ` Ֆրանկֆուրտում մասնակցեցի միջազգային մրցույթի և ստացա առաջին մրցանակը։ Րաֆֆի Արզումանյանը, որը Ֆրանսիայում երաժշտական դպրոցի տնօրեն էր, իմ ձայնագրություններն ուղարկեց տարբեր երկրների հեղինակավոր օրկեստրներին, որից հետո ստացա զանազան հրավերներ։ 2005-ին ես Բրյուսելում մասնակցեցի Ելիզավետա թագուհու անվան մրցույթին։ Դա ամենաբարձր, ամենահեղինակավոր մրցույթն է, որի պատմությունը ձգվում է մինչև նախորդ դարի 90-ական թվականները, որին մասնակցել են Օյստրախը, Կոգանը։ Ես ստացա առաջին մրցանակը և Ստրադիվարիուսի ջութակը, որը կպահեմ ևս մեկ տարի, մինչև հաջորդ մրցույթը։

-20 տարեկանում մասնակցել նման մրցույթի… չէի՞ք վախենում ձախողվելուց։ Դուք արդեն ճանաչված էիք, և ձախողումը մեծապես կստվերեր Ձեր կարիերան։

-Շատերը նման մտավախություն ունեին։ Բայց ես հորոսկոպով Ցուլ եմ, կոտոշներ ունեմ (ժպտում է)։ Ես նվաճել եմ բոլոր հնարավոր դափնիներն ու տիտղոսները։ Նվագում եմ բոլոր այն հեղինակավոր համերգներին, որ ցանկանում եմ, տարեկան 50-55 համերգ եմ նվագում։ Հիմա ես մտածում եմ հնարավորինս կատարելագործվելու մասին։ Այդ ճանապարհն անվերջ է, սահման չունի։

-Սերգեյ, ինչո՞ւ հենց Դուք կարողացաք այդքան բարձրանալ, ի՞նչն է Ձեր մեջ բացառիկ։

-Այ, երբեք այդ մասին չեմ մտածել։ Ինչո՞ւ հենց ես: Ես բախտավոր աստղի տակ եմ ծնվել։ Մի գաղտնիք ասեմ. այնքան էլ մեծ ջանքեր չեմ դրել այս ամենին հասնելու համար։ Օրը 12 ժամ չեմ պարապել, խաղացել եմ բակում, ծեծել-ծեծվել եմ, նորմալ տղա եմ եղել։ Գիտեք, ես ինչ էլ որ անում եմ, ուզում եմ լավ անել։

-Ձեր նվագի մեջ կա՞ ազգային շեշտադրում, երբ ասենք` Բախ կամ Բեթհովեն եք նվագում։

-Չի կարող չլինել։ Ես Բեթհովենի միջոցով արտահայտում եմ իմ ապրումները, իսկ դրանք հայի ապրումներ են։ Օրինակ, երբ որևէ մեկը հայկական երաժշտություն է նվագում, ես կարող եմ անսխալ ասել նվագողը հայ է, թե արտերկրացի։ Հայկականության շունչը կա հայ յուրաքանչյուր արվեստագետի ստեղծագործության մեջ։ Ու որքան նրա ստեղծած արվեստը բարձր է, այնքան ուժեղ է հայկականության ակունքը։ Ես շատ եմ հպարտանում, երբ իմ հայրենակիցների մասին արտերկրում խոսում են մեծարանքով, մենք միջազգային մասշտաբի անուններ ունենք։ Նյու Յորքում ցուցահանդես էի այցելել և հայի ազգանուն տեսա, շատ ուրախացա։ Մենք առանձնահատուկ ենք, ինքնատիպ ենք։ Եվ դա հրաշալի է։ Մենք շատ կենսունակ ենք. մեր մեջ միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր արվեստն ու մշակույթը կպահպանեն հայրենիքում, և մարդիկ, ովքեր աշխարհին ցույց կտան մեր մշակույթի ուժը, մեր ժողովրդի տաղանդը։ Ես մեծ հարգանք ունեմ հատկապես առաջինների հանդեպ, ովքեր կարողացան ապրել անչափ ծանր պայմաններում ու զբաղվել արվեստով։

-Այս պահին, երբ մենք զրուցում ենք, ազգային բանակի զինվորը կանգնած է առաջին գծում, զենքը ձեռքին։

-Նա պատմության հերոսն է։ Ես խոնարհվում եմ իմ երկրի սահմանը պահող զինվորի առաջ։ Հայրենիքի համար կռվելն ամենամեծ սխրանքն է, որ կարող է գործել տղամարդը։ Ես կկռվեի հայրենիքի համար, հաստատ կկռվեի։ Արցախյան պատերազմի հաղթանակը հայոց նորագույն պատմության ամենակարևոր իրադարձությունն է, դա զինվորի հաղթանակն է, ռազմիկի, հայրենիքի պաշտպանի։ Մենք պիտի շատ բարձր գնահատենք զինվորին։ Շնորհակալ եմ զինվորին, երախտապարտ եմ…

Հարցազրույցը՝ Գայանե Պողոսյանի
 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:13 Մենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 14:05 Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը. Զատուլին Այսօր, 14:01 ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է. Մհեր Գրիգորյան Այսօր, 13:50 Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի, դատապարտում ենք հավերժ մնալ հարկադիր կալանքի տակ. Թունյան Այսօր, 13:42 ՀՀ-ի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին (Տեսանյութ) Այսօր, 13:38 ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան․ Ոստիկանություն Այսօր, 13:36 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (Տեսանյութ) Այսօր, 13:22 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Այսօր, 13:15 Ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին Այսօր, 13:04 Երևանում 2020 թ․տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Այսօր, 13:00 Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը Այսօր, 12:56 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Այսօր, 12:47 Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում իրավիճակի մասին հարցեր․ Թովմասյան Այսօր, 12:27 Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ Այսօր, 12:17 Աշտարակ-Երևան ճանապարհին պարեկները կանգնեցնում են դեպի մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարներն ու շատերին չեն թողնում շարունակել ճանապարհը Այսօր, 12:15 «Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (Տեսանյութ) Այսօր, 12:10 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Այսօր, 12:08 Փակ է Երևան-Էջմիածին ճանապարհը Այսօր, 12:02 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ Այսօր, 11:44 Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը Այսօր, 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Այսօր, 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է Այսօր, 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ Այսօր, 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ Այսօր, 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է Այսօր, 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել Այսօր, 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր Այսօր, 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) Այսօր, 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան Այսօր, 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն Այսօր, 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին Այսօր, 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը Այսօր, 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) Այսօր, 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ (Տեսանյութ) Այսօր, 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան Այսօր, 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված Այսօր, 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար Այսօր, 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին Այսօր, 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել Այսօր, 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը Այսօր, 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին Այսօր, 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» 25/04/2024 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է 25/04/2024 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց 25/04/2024 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ 25/04/2024 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան 25/04/2024 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր 25/04/2024 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ 25/04/2024 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան 25/04/2024 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր 25/04/2024 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն 25/04/2024 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան 25/04/2024 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում 25/04/2024 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 25/04/2024 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել 25/04/2024 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն 25/04/2024 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 25/04/2024 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը 25/04/2024 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը 25/04/2024 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 25/04/2024 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց 25/04/2024 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) 25/04/2024 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել 25/04/2024 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան 25/04/2024 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) 25/04/2024 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան