Արտո Թունջբոյաջյանի կյանքի կանոնները. Պարտվում ես, եթե խաբում ես ինքդ քեզ

21/02/2014 20:53

Արտո Թունջբոյաջյանի կյանքի կանոնները. Պարտվում ես, եթե խաբում ես ինքդ քեզ


Aysor.am-ը ներկայացնում է Արտո Թունջբոյաջյանի «Կյանքի կանոնները»: 

Արտո Թունջբոյաջյանը ծնվել է 1957 թ. Թուրքիայում: Երաժիշտը ստեղծագործում է ավանգարդ -ֆոլք ոճում, մուլտիինստրումենտալիստ է, աշխարհահռչակ «Armenian Navy Band»-ի ղեկավարը:

Նա «Night Ark» հայտնի ջազ-քառյակի հիմնադիրն է, «Sytem of a Down» խմբի վոկալիստ Սերժ Թանգյանի հետ «ՍերԱրտ» նախագծի համահեղինակը:

2006-ին Armenian Navy Band-ն հետ արժանացել է BBC Radio 3 Awards for World Music մրցանակաբաշխության՝ հանդիսատեսի համակրանք մրցանակին, 2011-ին արժանացել է Գրեմմի մրցանակի:

ԱՄՆ-ում առավոտյան արթնանում եմ 4.00-4.30-ին: Երբ Երևանում եմ լինում, առավոտս տարբերվում է, որովհետև այդտեղ գալիս եմ աշխատանքի համար:

Մի քիչ մարզվում եմ, մի ժամ քայլում, հետո երաժշտությամբ եմ սկսում զբաղվել: Չեմ նստում ամեն օր երաժշտություն գրելու, բայց գրում եմ, երբ մի բանից ոգեշնչվում եմ:

Ինձ ոգեշնչում է այն, ինչ պատկերացնում եմ մարդկության համար ու այն, ինչ-որ կյանքը տալիս է այդ օրը:

Ես երաժշտությունը երկու մասի եմ բաժանել՝ գործ և հոբբի, բայց հոբբիս գործ է դառնում, երբ որ զգում եմ, որ մեկը ինձանից մի բան է ակնկալում: Գործ վատ իմաստով չեմ ասում, այդտեղ էլ ստեղծագործում եմ, նորություն եմ անում, բայց երբ մարդը մի բան է ակնկալում ինձանից, փորձում եմ հասկանալ, թե ինչ, ու ինձ համար կարևոր է նախևառաջ իրեն հասկանալը:

24 ժամ մտքումս իմ երգերն են, բայց ուրիշ ազգերի մշակութային երգերն էլ եմ լսում, հասկանալու համար՝ ինչ իմաստ են դնում երգում, ինչ են ուզում ասել դրանով:

Համեմունքը շատ կարևոր է: Դրանով ես տարբերվում ուրիշներից: Երաժիշտը միայն ձայնը չէ, համեմունքի մեջ ես դնում քո ազգությունը, մարդ տեսակը, ամեն ինչը երևում է ձայնիդ մեջ դրած այդ համեմունքում:

Մեզանից մի քանի հոգի չինական ուտելիք են ուտում, բայց արդյոք չինացիները հայկական ռեստորաններ գնո՞ւմ են, այդտեղ է պրոբլեմը: Դրա պատճառը այն է, որ մենք մեր մեջ փակվում ենք, մեր պատմությունը մեր մեջ պահում: Ո՞նց կարող ես մարդկանց քո համեմունքը բացատրել՝ առանց դա գործածել սովորեցնելու: Ես չեմ ասում հայ ազգը ասելիք չունի, հակառակը, եթե այդպես լիներ, ես Հայաստան չէի գա, բայց այն, ինչի շնորհիվ ես մի տեղ հասել եմ, դա բացատրելու շնորհիվ եմ հասել: Դու քո համեմունքով կարող ես ինչ-որ բանի հասնել, բայց առաջինը ինքդ քեզ չպետք է խաբես, վստահ լինես, որ դա քոնն է:

Ես, օրինակ, հարսանիքին կարող եմ նվագել, բայց մարդիկ գիտեն, որ հարսանիքի երաժիշտ չեմ: Չեմ ասում, որ դա վատ բան է, բայց իրենք հասկանում են, որ քոնն արվեստ է:

Երիտասարդները իրենց մտքերը հանձնելու տեղ չունեն: Երիտասարդը ինտերենտում այլ կյանքով են ապրում, բայց իրական կյանքը այլ է: Ես դրա համար եմ նեղվում՝ ինչո՞ւ արվեստագետների կենտրոն չկա, որտեղ երիտասարդները իրենց մտքերը արտահայտեն: Երգիչները բոլորն էլ կարող են տաղանդավոր լինել, բայց որոշները սխալ ուղիով են գնացել, որովհետև ձայնի մեջ դրած միտքն է սխալ: Երաժշտության մեջ պետք է առողջ միտք դնել:

Հայաստանը 22 տարի քնած է, արջերն անգամ 6 ամսից արթնանում են:

Հայ ազգը մաքուր առաջնորդի կարիք ունի: Իսկական առաջնորդը ուսանողներ ունի, սակայն ինքն էլ բոլորի համար ուսանող է, նա իր կյանքը իր ազգի, մարդկության համար պետք է տա, այդպիսի առաջնորդի կարիք ունենք հիմա: Կրեատիվ առաջնորդ է պետք, որ ժողովրդին միտք տա ու դա իրականացնելու հնարավորություն:

Ուզում եմ, որ Հայաստանը արվեստագետների կենտրոն լինի աշխարհի համար: Դրա համար մի բան պետք է անենք, որ մարդկությունը հասկանա, որ իրենց համար ես ապրում, ոչ միայն քեզ համար:

Ինձ համար հաճույք է մարդկությանը ծառայելը: Կոշկարարը, նկարիչը, բժիշկը՝ ամեն մեկը իր ձևով պետք է ծառայի մարդկությանը, ես մի բան մյուսի համար եմ անում, մյուսը՝ իմ համար:

Որքան կեղտոտ է կառավարելու սիստեմը, մաքուր մարդը չի կարող այդտեղ ապրել: Քաղաքականությունը կեղտոտ տեղ է, ես կյանքի մասին եմ խոսում, իսկական արվեստի մասին եմ խոսում, ոչ թե արվեստ բառը գործածողի:

Միայն Հայաստանը չի, շատ երկրներ են այդ վիճակում: Դրա համար էլ աշխարհը առողջ չէ: Ես հավատում եմ, որ այն մի օր առողջանալու է, սակայն ազգեր կան, որ դա շուտ են հասկանում ու անցնում նոր սիստեմին:

Ես դեմ եմ կռվին, պատերազմներին: Մարդը դրանով է տարբերվում անասունից, որ կարողանում է լեզվով բացատրել:

Կռվով մեր ազգը հնարավորություն չունի փոփոխություն անելու, բայց պետք է նստենք միասին՝ չոբանն էլ, հաց վաճառողն էլ, բժշիկն էլ, ու տեսնենք, թե ի՞նչ ենք պատկերացնում վաղվա մեր ազգի համար: Ես այդ միտքը միշտ էլ ունեցել եմ, համբերում էի, սպասում, բայց ժամանակը անցնում է ու ամեն ինչ հետ է մնում:

Ի՞նչ կլինի, եթե մի մարդ Թուրքիայում նոր ավտոմեքենա սարքելու ձևը գտնի, Թուրքիայի կառավարությունը իրանից մեծ փող չի կարողանա վերցնի, բայց դրսից բերածին ավելի մեծ գումար են տալիս, որովհետև նա կոմիսիոն է ուզում: Դրա համար էլ երիտասարդները իրենց մտքերը դուրս են ուզում տանեն ու դուրս են գնում:

Ասում եմ՝ նորից մաֆիոզ լինեն, սակայն իրենց երիտասարդին իրենց մտքերով գումար աշխատելու հնարավորություն տան:

Մենք մտքերով կարող է՝ առաջ ենք, բայց ֆիզիկապես հետ ենք մնում: Կյանքը չի սպասում քեզ, առաջ է գնում, երբ հասկացար դա, դա է գործելու իսկական ժամանակը:

Մեր տիպի ազգերի սխալը սկսվում է իրենք իրենց խաբելուց:

Մանկությունից առաջինը հիշում եմ, երբ 6 տարեկան էի ու վախենում էիր դպրոցից տուն գնալ, որովհետև մտածում էի, որ բոլորը պետք է տեսնեն, որ հայ եմ, բայց այդ ժամանակվանից էլ հպարտ էի իմ ազգության համար:

Հայրս կոշկակար էր: Երբ սկսվեց կոշիկը սոսնձելու սիստեմը, հայրս չփոխվեց: Նա ասում էր, հարևանիս ո՞նց կարող եմ նայել, եթե երկու-երեք շաբաթից նրա կոշիկը պոկվի:

Ամենաշատը մարդկանց մեջ կարևորում եմ մարդ լինել հասկանալը ու մարդ լինելով ապրելը, դա իմ համար ամեն ինչի պատասխանն է:

Սուտն ու ագահությունը վտանգավոր բաներ են, բայց երբ դրանք միանում են, մեծ պրոբլեմ են դառնում:

Ես էլ ագահ եմ, իմ մտքիս համար կարող է ամեն ինչ թողնեմ, գնամ, սուտ ասում եմ, օրինակ, մորս ասում եմ՝ «այո, կերել եմ այսօր», թեև իրականում չեմ կերել, բայց ոչ մի մարդ դրանից չի մահանում: Ինձ համար արժեքավոր է մարդկությանը, բնության վնաս չտվող ամեն միտքը:

Բայց մարդիկ ագահ են, ուզում են հնարավորինս արագ ու շատ վերցնել ամեն ինչ, ինչն էլ հիվանդացնում է աշխարհը:

Եթե մարդկությանը չվստահեի, կգնայի սարերում կապրեի: Մի քանի հոգու սուտը չի նշանակում, որ պետք է առանձնանաս մարդկանցից: Ես մարդկանց հավատում եմ, և միայն մարդիկ կարող են լուծեն իրենց ստեղծած պրոբլեմները:

Տեխնոլոգիաները պրոբլեմ չեն, դա գործածելու միտքն է պրոբլեմ, նույն բանը կարող ես նեգատիվ ու դրական ձևով գործածել:

Շատ հայեր կան, որ հպարտության արժանի են, բայց նրանք ցրված են աշխարհով մեկ ու ոչ մեկ նրանց չի համախմբում իրար հետ:

Ամերիկան էլ պրոբլեմներ ունի, նա պետք է վերադառնա իր գուլպան, կոշիկը, հագուստը ստեղծելուն, իրենք մտածում են, որ իրենք փող ունենք, թող ուրիշները աշխատեն, մենք կառնենք, բայց երիտասարդները դրանից հիմարանում են, չեն մտածում: Այստեղ էլ էկոնոմիկան անկում է ապրել, բայց Ամերիկանն իրավունք ունի այդ սխալը անելու, Հայաստանը՝ չունի: Հայաստանը նավթ, ոսկի չունի, բայց մտքով ամեն ինչ կարող է անել ու 1000 տարի առաջ պետք է մտածի:

Ես սովորում եմ բոլորից, յուրաքանչյուրից ու ամեն օր: Ես բոլորի համար ուսանող եմ: Օրինակ՝ հայրս գրել չգիտեր, բայց կարողանում էր մարդու հոգին հասկանալ, մայրս առողջ կերպով գիտեր կազմակերպել կենցաղը, նրանք իմ համար շատ կարևոր ուսուցիչներ են եղել, բայց յուրաքանչյուրից էլ մի բան կարող եմ վերցնել: Դրա համար էլ կյանքը իմ համար ոչ թե գիրք կարդալու նման է, այլ այդ կարդացածը պետք է հասկանաս:

Ես միշտ շարժման մեջ եմ, չեմ կարող ասել, թե քանի տարեկան եմ, որովհետև ես զգացումով եմ ապրում, ոչ թե տարիներով:

Մարդիկ միշտ դուրս են նայում, բայց ամեն ինչ մարդու մեջ է, պետք է այնտեղ փնտրել ու կգտնես այնտեղ միլինավոր տարիների ինֆորմացիա: Մեկը ուշադիր է լինում, դուրս է հանում դա իր մեջից, մյուսը սուրճ խմելու, խորոված ուտելու է գնում:

Ռոմանտիկի ու ռեալիստի մեջտեղում եմ, երկուսն էլ ունեմ իմ մեջ, բայց մեջտեղն եմ ապրում: 50 տոկոսն եմ ապրում, որովհետև մյուս 50 տոկոսի կարիքն ուրիշն ունի:

Մարդու հիմքը խիղճն է, իմ հիմքը խիղճն է, նպատակս ծառայելն է:

Կրոն չունեմ, բայց հավատը այլ է: Օրենքները չես կարող փոխել, կրոնը օրենքների վրա է հիմնած, բայց հավատքը փոխվում է, որովհետև կյանքն է փոխվում: Հավատքը քո մեջ է:

Կան բաներ, որի համար ափսոսում եմ: Օրինակ լավ կլիներ, «Ավանգարդ ֆոլք մյուզիք» Clab-ը շարունակեինք, հիմա ուրիշ տեղ կլինեինք, բայց դա էլ չես կարող հստակ ասել, որովհետև այդ օրը անցել է, բայց վաղվա համար կարող ես մի բան անել:

Փոքր ժամանակվանից աշխատել եմ, բայց փողի համար չեմ աշխատել, միշտ էլ աշխատածս մորս էի տալիս, հիմա էլ այդպես եմ: Փողը ստեղծողը, դրա մեջ արժեք դնողը մենք են: Ես աղքատ միլիոներ չեմ, որ գրպանը փող ունի, բայց չի կարող ապրել:

Ամեն ինչ փոխկապակցված է, եթե ճիշտ, մաքուր ձևով ես ամեն ինչ անում, մարդիկ դա նկատում են:

Մենակ մարդը չի կարող ոչինչ անել: Օրինակ, եթե ամեն մեկը 1 դոլար տա, այդ 1 դոլարով որևէ բան չես կարող անել, սակայն եթե հավաքես բոլորը մի տեղ՝ մի բան կարող ես անել դրանով:

Ամենակարևորը դասը, որ ստացել եմ կյանքում, այն է, որ մարդ ինքն իրեն չխաբի, որովհետև պարտվում ես, երբ խաբում ես ինքդ քեզ:

Նախորդող հրապարակում՝ Գոռ Սուջյանի «կյանքի կանոնները». Սիրում եմ ռիսկի գնալ 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:59 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին Այսօր, 15:54 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում Այսօր, 15:49 Ավարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Այսօր, 15:41 «Եթե հայ տղամարդը ձեռքը չի տանում զենքին, տանում է հեռախոսին, երբ որ պատերազմ է...»․Սյունիքի մարզպետ Այսօր, 15:30 Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ Այսօր, 15:23 Հայաստանը 300 հազար դոլար կնվիրաբերի Ճապոնիային Այսօր, 15:15 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում Այսօր, 15:06 Հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ Այսօր, 15:03 «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցելել է Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին Այսօր, 14:58 Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. Աբրահամյան Այսօր, 14:53 «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Այսօր, 14:50 «Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան Այսօր, 14:38 Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը Այսօր, 14:33 Կոչ ենք անում չտրվել այս սադրանքին և չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին Այսօր, 14:24 «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Այսօր, 14:19 ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմանը մատնանշելու խնդիր ունի. Մարիա Կարապետյան Այսօր, 14:11 Աշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. Դանիելյան (Տեսանյութ) Այսօր, 14:05 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր, 14:02 Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այսօր, 14:00 IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում․ Լուսանկարներ Այսօր, 13:57 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը «Ակադեմիական քաղաք» ծրագիրը համարել է համարձակ, հավակնոտ և գրավիչ Այսօր, 13:55 Գերիների և անհետ կորածների ընտանիքները կշարունակեն ստանալ 300 հազար դրամ աջակցություն Այսօր, 13:52 Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով Այսօր, 13:45 Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայերին Այսօր, 13:36 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին Այսօր, 13:33 Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ (Տեսանյութ) Այսօր, 13:31 ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ Այսօր, 13:26 Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամանակաշրջանում և ոչ պակաս բարդ իրադարձությունների կիզակետում. ՀՀ նախագահ Այսօր, 13:22 Աշոտ Նավասարդյանը մեզ մի բան է պատգամել՝ ազատության, գաղափարի համար պայքարում, եթե նույնիսկ միայնակ մնաս, չպետք է նահանջես. Շարմազանով (Տեսանյութ) Այսօր, 13:15 Այսօր էլ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ՀՀ անկախության համար պայքարում են ու հալածվում «թուրք» իշխանությունների կողմից. Աննա Մկրտչյան (Տեսանյութ) Այսօր, 13:06 Թերությունները չշտկելու դեպքում լինելու է խիստ արձագանք․ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Այսօր, 13:02 Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք. ՔՊ-ական Այսօր, 12:56 Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հայաստանում Այսօր, 12:46 ՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում. Արտակ Բեգլարյան Այսօր, 12:39 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է ապագա Ակադեմիական քաղաքի տարածք․ Լուսանկարներ Այսօր, 12:36 Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի. Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն Այսօր, 12:27 ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն Այսօր, 12:23 ՃԵ կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30% բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից Այսօր, 12:20 Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ Այսօր, 12:18 Ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածվում է կոլեկտիվ Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Այսօր, 12:11 ՌԴ-ի հետ մնալով՝ կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին․ այլընտրանք չունենք․ Արամ Սարգսյան Այսօր, 12:03 Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան էջ է բացել, որ իր լուսանկարները և Փաշինյանի դավաճանական գործողություններն արդարացնող պատմական ձևախեղումների համար ևս մեկ հարթակ ունենա. Մանուկյան Այսօր, 11:55 Իրականում ի՞նչ է արել Չեմբեռլենը, որ այդպիսի նզովքի է արժանացել. կարճ՝ զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանական կայսրությունը փրկել է պարտությունից. ԱԺ ՊԱՀ Այսօր, 11:51 2024 թվականին Հայաստանում խմելու ջրի սակագինը չի բարձրանա Այսօր, 11:45 Հայաստանը 29,94 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Գազայի բնակչությանը (Տեսանյութ) Այսօր, 11:40 ԼՂ-ից բռնի տեղահանվածների դրամական աջակցությունը կշարունակվի մինչև տարեվերջ (Տեսանյութ) Այսօր, 11:35 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ անում են քայլեր, որոնք ապառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:28 Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից Այսօր, 11:15 Կոտայքում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ Այսօր, 11:09 Բնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետ Այսօր, 11:06 Եկել է քննադատված ու զրպարտված «նախկիններ»-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Զաքարյան Այսօր, 10:55 Բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա․ Միլլեր Այսօր, 10:42 Ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 10:30 Բլինքենը նույնպես կմասնակցի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը Այսօր, 10:26 Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ. Սամվել Շահրամանյան Այսօր, 10:23 ՀՀ-ն չի մասնակցում աշխատանքներին, բայց ՀԱՊԿ անդամակցության կասեցման հայտարարություն չի ստացվել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 10:20 Երևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Այսօր, 10:16 Ես հասկանում էի, որ ԼՂ-ն լուծարելու մասին փաստաթուղթն անօրինական էր, բայց դա արցախցիներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Այսօր, 10:13 Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Այսօր, 10:09 ՀՀ-ում կան փակ ճանապարհներ, իսկ Լարսը բաց է Այսօր, 10:04 Ավագ հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին Այսօր, 10:00 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին Այսօր, 09:58 «Փաստ». Փաշինյանը հորդորել է հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին» Այսօր, 09:56 «Ժողովուրդ». Ինչու է քաոս տիրում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Այսօր, 09:52 «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն իրենց հանդուրժում է Այսօր, 09:49 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ն պատրաստվում է Դիլիջանի պետական քոլեջը միավորել Դիլիջանի պետական բժշկական քոլեջի հետ Այսօր, 09:47 «Փաստ». Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը քննչական կոմիտեն հարցեր է տվել Այսօր, 09:44 «Հրապարակ». «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար որքան գումար է վճարել Հ1-ը Այսօր, 09:40 «Փաստ». Ասֆալտը Նիկոլ Փաշինյանի իշխանության գաղափարաքաղաքական հենքն է Այսօր, 09:37 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանը կհեռանա ՔՊ-ից․ տևական ժամանակ է՝ լքել է Հայաստանը Այսօր, 09:34 «Հրապարակ». Ստորագրել պարտադրող գեներալները չկան. Փաշինյանը սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 27/03/2024 23:58 Էնքան դալբաբութ են, որ չէին հասկանում՝ ճյուղը, որի վրա նստած ենք, չկոտրեն. Սերգեյ Սարգսյան (Տեսանյութ) 27/03/2024 22:47 «Ճակատագրական չաթը»․ Ո՞ւմ կամ ինչի՞ պատճառով են ազատման դիմում գրել 4 դատավորները 27/03/2024 22:23 Մարդու առողջությունը մեծապես կախված է նրա կենսակերպից 27/03/2024 22:10 ՆԳՆ-ից բոնուսներ են խոստանում ապրիլի 5-ին և դրանից հետո կատարված իրավախախտումների համար 27/03/2024 21:51 Ուրսուլա Ֆոն դեր Լայեն-Էնթոնի Բլինքեն-Նիկոլ Փաշինյան հանդիպումը երրորդ կողմի դեմ ուղղված չէ․ ԱԳՆ խոսնակ 27/03/2024 21:36 Ռուսաստանում ահաբեկչության զոհերը 143-ն են, 5 երեխայի աճյուն է նույնականացվել 27/03/2024 21:22 Ինքնասպանություն Արագածոտնում 27/03/2024 21:10 Իշխանությանը 100 կետանոց պահանջագիր է ներկայացվել, ԱԺ-ի մոտ բողոքի ակցիաներ են լինելու 27/03/2024 20:52 Հայաստանն աշխարհի ամենաշախմատային երկիրն է․ Տերեխով 27/03/2024 20:35 Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունն առաջարկում է ԱԺ-ում կազմակերպել լսումներ՝ իրենց բարձրացրած հարցերի շուրջ 27/03/2024 20:16 «Գոյ»-ի ստեղծագործական անձնակազմը դիմել է ոստիկանություն՝ բացելու դուռն ու ապահովելու իրենց մուտքը թատրոն․ մինչ այդ պետք է ապացուցեն, որ դուռը «Գոյ» թատրոնինն է 27/03/2024 19:56 Ամիլոիդոզ․ Կարող է սրտի հետ կապված հիվանդությունների պատճառ դառնալ 27/03/2024 19:42 Երեխա ունեցող ընտանիքներին 25 000 դրամի աջակցություն չի հատկացվում․ ՆԳՆ 27/03/2024 19:29 Ռուսաստանում փոխում են ՀԿ-ների հիմնադրման ու գրանցման կարգը՝ օտարերկրյա ազդեցություն թույլ չտալու համար 27/03/2024 19:11 Սասուն Միքայելյանի և Ռոմանոս Պետրոսյանի հակասությունները խորացել են 27/03/2024 19:01 Աֆրիկյան տարածաշրջանը մեր արտաքին քաղաքականության համեմատաբար նոր հեռանկարներ ունեցող ուղղություններից է․ Խաչատուրյան 27/03/2024 18:47 Միրզոյանը Արգենտինայի Պատգամավորների պալատի անդամներին հրավիրել է Հայաստան 27/03/2024 18:34 Մերձավորարևելյան տարածաշրջանի բոլոր խնդիրների պատճառը Իսրայելն է․ Իրանի նախագահ 27/03/2024 18:20 Սվաճյան փողոցի շենքերից մեկի մոտ սպանության փորձ է տեղի ունեցել 27/03/2024 18:07 Նրանք բանտարկված են, բայց ավելի ազատ են, քան նիկոլիզմի ռեժիմին ծառայողները․ Նրանք քաղբանտարկյալներ են 27/03/2024 17:56 Տավուշից տարածքներ զիջելով՝ իշխանությունը 30 տարուց ավելի ամրացված դիրքերը հետ է քաշում, երկիրն ավելի խոցելի դարձնում, որ սպառնալիքը գա նաև Լոռվա վրա․ Մանվել Եղիազարյան 27/03/2024 17:42 Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տնօրենն ազատվեց աշխատանքից 27/03/2024 17:36 Նիկոլի ԱԺ նախագահն ասում է՝ կասկածում եմ, որ եթե Թուրքիան հարձակվի, ռուս սահմանապահները մեզ կպաշտպանեն․ մի կողմ թողնենք՝ ռուսներն ինչ կանեն․ ի՞նչ արեցիք դուք, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա 27/03/2024 17:23 «Հարիվանշ Նարայանին իր աջակցությունն է հայտնել խաղաղության գործընթացին»․ ՀՀ ԱԺ 27/03/2024 17:15 Խոշոր վթար Քուչակ գյուղի մոտ․ Զոհ կա, վիրավորների մեջ երեխաներ են 27/03/2024 17:04 Ռուսական ուժի հեռացման դեպքում անխուսափելի կլինեն սահմանային միջադեպերն ու սադրանքները․ Սա չգիտակցելը նաիվություն է, դիտավորությամբ գործելը` սպառնալիք․ ԱԱԾ պահեստազորի սպաներ 27/03/2024 16:56 ԱԺ նախագահ կոչվածը հիմքեր է տալիս Ադրբեջանին՝ Հայաստանի վրա հարձակվելու. Գառնիկ Դանիելյան 27/03/2024 16:43 Միրզոյանն անդրադարձել է ՀՀ-Արգենտինա հարաբերություններին, քննարկվել է «Խաղաղության խաչմերուկը»

Տվյալ բաժնի վերջին նյութերը