03/04/2014 12:25
Հրանուշ Հակոբյան. Քեսաբից 670 ընտանիք է տեղահանվել
Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց քեսաբահայության հետ կապված իրավիճակը:
Նախարարը նշեց, որ շուրջ 670 ընտանիք է տեղահանվել Քեսաբից, որից 400-ը Լաթաքիայում, Դամասկոսում, Բեյրութոյւմ և Այնճարում են, 200 մարդ գտնվում են Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում, 38 պատանդներից 24-ը վերադարձվել են, երեքը գտնվում են Վակխում: Քեսաբում մնացածների հետ կապ է պահպանվում:
Հրանուշ Հակոբյանը փոխանցեց, որ Այնճարում երեխաները դպրոց են գնում, քեսաբահայերին օգնում է եկեղեցին, կուսակցությությունները, տարբեր կառույցներ, նրանք ապահովված են սննդով և անհրաժեշտ պարագաներով:
ՀՀ Նախագահի հայտնի հայտարարությունից հետո, ըստ նախարարի, ՀՀ ԱԳՆ-ն դիմեց ՄԱԿ-ի նախագահի Պան ԳԻ ՄՈՒՆ-ին, ԿԳ նախարարաը Եվրոպայի Ժողովրդական կուսակցությանը` հետաքննելու Քեսաբի հարցը:
Համայնքներում բողոքի ցույցեր են իրականանցում, ակտիվ են կուսակցությունները, նաև Հայ Դատը: Քեսաբահայերը ցանկանում են վերադառանալ իրենց տները: Ըստ տեղեկությունների՝ տները թալանված են, վերաբնակեցված, եկեղեցին պղծվել է:
Հրանուշ Հակոբյանը կրկին կարևորեց քեսաբահայության օգնության հարցը` տարբեր կառույցների, հատկապես «Հայաստան համահայկական հիմնադրամի» միջոցով:
Նախորդող հրապարակումներ՝ Հ. Աբրահամյանը և Ս. Բալասանյանը իրենց աշխատավարձը փոխանցել են քեսաբահայերին
Քեսաբահայերին օգնելու համար հաշվեհամարներ են բացվել
Արցախից Քեսաբ մեկնելու համար 150 հոգի ցուցակագրվել է. Galatv.am