Գրական բլոգ. Ռուբեն Ֆիլյան. Ծնունդ

08/04/2014 11:47

Գրական բլոգ. Ռուբեն Ֆիլյան. Ծնունդ


Մեռնելուց առաջ ծերունին իր որդիներին նվիրեց ոչ թե երեք, այլ չորս բանալի ու ասաց, որ փնտրեն ողջ աշխարհը և գտնեն դռները։ Բոլոր տղաները միաբերան բացականչեցին, թե մենք կբացենք դռները։ Իսկ դռան բացելու միակ նպատակը այն էր, որ դուռը չէր բացվում։ Դե նրանք առայժմ թափանցիկ վարագույրներ էին, որոնք միայն լավն էին նկատում․․․

Եզը բառաչում էր ամպերում, իսկ մարդիկ ուտում էին երկինքը։ Տղաները գիտեին, որ եզը այլևս չի ծնվի․․․

Ոչ ոք չէր ուզում ուտել եզան անպաշտպան միսը։ «Քելեխ․․․» Ոչ ոք չէր ուզում մեռնել․․․

Եվ իհարկե այս բոլորը ոչ մի կապ չունի այն կնոջ հետ, որը չէր ուզում ունենալ երրորդ երեխան ու գնաց բժշկի մոտ։ Վերջապես ինչու պիտի կապ չունենար, կամ թեկուզ ունենար․․․

Երեխան չծնվեց, բայց կարող էր ծնվել․․․

Նա կծնվեր ու կունենար չարաճճի մանկություն, պատանեկության տարիներին կաներ այնպիսի բաներ, որոնք կարելի էր անել ու հակառակը՝ կգրեր արձակ կամ բանաստեղծություններ, սովորականի պես չէր սիրահարվի, կամ կսիրահարվեր և հետո կդառնար հաշվապահ, կամ փոխգնդապետ, անկեղծորեն կմասնակցեր հոր թաղմանը և կապրեր մարդկային ճակատագրի բոլոր կանոններով․․․

Նա չծնվեց, քանի որ պիտի մեռներ և եթե վերջը վաղուց քեզ է փնտրում, միևնույնը չէ, թե ինչպես ես գտնում այն։
Կարելի է հանգամանորեն պատմել, թե ինչպես ապրեց այն մարդը, որը չէր ծնվել։ Ամեն ինչ հետաքրքիր կլինի, քանի որ վերջում եզը պիտի բառաչի և բոլորս ուրախ կլինենք, որովհետևեզը չկա․․

Եվ միևնույն ժամանակ կարելի է գրել մի երիտասարդի մասին, որը ամեն գիշեր քնում է և որը երբեք նամակ չի գրել Սանչոյին․․․
Կարելի է պատմել այն մարդու մասին, որը պատի վրա դուռ էր նկարել ու լաց էր լինում՝ հեռվից դիտելով, թե ինչպես մի երեխա ողջ ուժով հրում է այդ դուռը․․․

Գուցե ժամերով ծիծաղենք այն բանի վրա, որ վաղուց մահացած մի մարդ թեյը խմում էր ոչ թե երեք, այլ երկու կտոր շաքարով․․․

Սակայն կա մի մարդ, որն այս բոլորը ունի իր մեջ և նա հիմա սիգարետը ձեռքին հետապնդում էր հատակի վրայից վազող փոքրիկ սարդին։ Նա չգիտեր՝ սարդի թևե՞րն էին վառվում, թե՞ ոտքերը, միայն գիտեր, որ սարդը այրվում է, չնայած չի ուզում այրվել։ Վերջապես միջատը հոգնեց կամ կարծես ձանձրացավ, բայց համենայն դեպս կծկվեց, չգիտենալով, որ քիչ այն կողմ անկողինն է, որի տակ կարելի էր թաքնվել։ Իսկ նա լրիվ այրեց սարդին ու չմտածեց որևէ նմանություն գտնել միջատի և մարդու միջև։ Ուղղակի նրա մոտ հանգստացավ մարդ սպանելու կիրքը, ու հիմա կարող էր հանգիստ քնել․․․

Նա մոտեցավ պատուհանին՝ հետաքրքրությամբ դիտելով դիմացի ծառը ու ինքն իրեն ասաց․
―Ծառը ճիշտ է․․․
Ընդհանրապես նա մի մարդ էր, որը խոսում էր ունքերով։ Եվ այս երկու բառը շշնջալու ընթացքում տարբեր ձևերով շարժեց ունքերը, ու դրա մեջ արվեստ կար․․․
Ծառը չլսեց, բայց տեսավ ու գոհ էր․․․
―Ծովը սխալ է,֊ նորից շշնջաց նա, և ունքերը հաստատեցին այդ։ Եվ, իսկապես, որտե՞ղ էր ծովը, ինչու՞ չկար․․․
Շրջակայքում ոչ մի եզ չէր բառաչում, սարդը վաղուց սատկել էր, և ժամանակն էր քնելու։
―Եվ նախքան այս ամենը վաղը նորից սկսելու փոխարեն, կարելի է չսկսել՝ այսինքն կարելի է տեսնել, թե ինչպես է ոչնչանում ողջ աշխարհը՝ թե ինչպես է այն սողալով մռնչում մարմնիդ բոլոր մասերի մեջ։ Դրա համար պիտի ունենալ մի ձիգ պարան, իսկ ծառը վաղուց սպասում է։
Այս բոլորը շատ գեղեցիկ կլիներ, եթե նա չմտածեր, թե ինչպես հաջորդ օրը մարդիկ պիտի տեսնեին, որ ինչ֊որ մեկը լվացքի պարանով կախվել է ծառից և օրորվում է քամուց։ Բայց չէ՞ որ այլևս մարդիկ չէին լինի։ ―Ինչպես թե մարդիկ չէին լինի,֊ շշնջաց նա ու հագնելով շորերը՝ շտապեց փողոց։
Նրան մոտեցավ հարբած մի մարդ ու հայտարարեց․
―Հասկացիր, եղբայր, մենք մեղավոր չենք․․․
―Այո,֊նորից ասաց նա։
Հարբածը, որը չափազանց շատ էր նման սովորական մարդու, շարունակեց․
―Բայց դու հասկանու՞մ ես, մենք մեղավոր չենք․․․
―Ոչ,֊վերջապես ամեն ինչ հասկանալով՝ ասաց նա։
Հարբածը, որը նաև սովորական մարդ էր, գոհ հառաչելով հեռացավ․․․
Իսկ նա վերադարձավ՝ նույնպես գոհ ամեն ինչից, հանեց շորերը ու քնեց․․․
Առավոտյան ուշ արթնացավ, հավաքեց ու դասավորեց իր թղթերը և շտապեց աշխատանքի։ Ներս մտավ գրասենյակ, ասաց՝ բարև Ձեզ, և նոր միայն նկատեց, որ աշխատողները անծանոթ մարդիկ են։ Բոլորը զարմացած նրան նայեցին, իսկ նա ուզեց գնալ դեպի իր տեղը, բայց սեղանը այնտեղ չէր։
―Ի՞նչ եք ուզում,֊ հարցրեց նրանցից մեկը։
―Ոչինչ, ես այստեղ աշխատում եմ,֊ ասաց նա։
―Երևի նոր եք ընդունվել։
―Ոչ, ահա քանի տարի է՝ ես աշխատում եմ այստեղ,֊ ասաց նա մի տեսակ խեղճացած ու կարծես որպես ապացույց պայուսակից հանեց իր թղթերը։

Նորից բոլորն իրար նայեցին։ Իսկ նա շրջվեց զինվորականի պես ու դուրս գնաց, մտածելով, որ գուցե շփոթել է շենքը։
Բայց՝ ոչ, ահա այն կրպակը, որտեղից միշտ ծխախոտ եմ գնում, ահա ցայտաղբյուրը և, վերջապես, շրջակայքում բոլորը բնակելի շենքեր են։

Եվ նա սկսեց թափառել փողոցներով։ Դրանք բոլորն էլ ծանոթ փողոցներ էին, բայց հետո երևացին ինչ֊-որ նեղ, խուլ, անձայն ու լուսավոր փողոցներ։

Նա կանգ առավ, իրեն էին նայում, սակայն ինքը չէր տեսնում ու չափազանց շփոթված էր դրանից։ Վերջապես նկատեց՝ դա իրենից քիչ հեռու հուսահատված աչքերով, հյուծված, բայց հպարտ մի շուն էր։ Գեղեցիկ էր․․․ Եվ նրանք երկար նայեցին այդպես իրար․․․

Հանկարծ նա պոկվեց տեղից, մոտեցավ ու բռնեց շան կոկորդից, ձգեց ինչքան ուժ ուներ, և կոկորդը պոկվեց։ Շան հայացքը չփոխվեց։ Նա վաղուց էր սատկել։ Նրա մատները նորից ձգեցին շան կոկորդը, ու այս անգամ այն լրիվ պոկվեց՝ մնալով ձեռքերի մեջ։ Արյուն չհոսեց։ Իսկ նա բարձրացրեց կոկորդը ու պահեց արևի դիմաց։ Կրճիկները անդրադարձրին արևի ճառագայթները։ Դրանք գեղեցիկ կրճիկներ էին, համաչափ դասավորված, խմորված չկաթող արյամբ, ունենալով իրենց մեջ ծիածանի բոլոր անհետացող գույները և էլի ունենալով շատ֊շատ լավ բաներ, որոնք հնարավոր են միայն կապույտ երկնքի դեպքում․․․
Իսկ եթե շունը արդեն սատկել էր, երբ ես մոտեցա, իսկ եթե հանկարծ մարդիկ չնկատեն, որ ինչ֊որ մեկը լվացքի պարանով կախվել է ծառից և օրորվում է,֊ այդ բանը երբեք չէր անցել նրա մտքով։ Բայց այդ միտքը երկար չզբաղեցրեց նրան, քանի որ նորից մտածեց, թե մարդիկ այդ ժամանակ չեն լինի․․․

Իսկ կոկորդը փայլփլում էր արևի տակ ու կրճիկները անհոգորեն, ինչպես ծուխ, կլանում էին ճառագայթները։ ինչքան ծուխ էր հարկավոր այդ կոկորդին, դառը ծուխ․․․

Արդեն մայրամուտ էր, ու արևի դիմացը փակող շենքի մի քանի պատուհաններում լույս էր վառվում։ Դրանք վերևի հարկի տարբեր ծայրերում գտնվող երկու պատուհաններն էին, մեջտեղի հարկի մեջտեղի պատուհանը և առաջին հարկի երեք պատուհանները։ Շենքը նայում էր, և դա այն հայացքն էր, որով նայում էին գրասենյակի մարդիկ։ Իսկ շենքը բնակելի էր ու ոչ մի ազատ սենյակ չկար։ Գոնե պահակի այս փոքրիկ տնակը տային իրեն։ Եվ նա ինչպես կհսկեր նվերների խանութը։ Բայց շուտով այդ փոքրիկ տնակում նույնպես լույս վառվեց, ու նա իր ձեռքում ավելի պինդ սեղմեց կոկորդը։ Հետո շպրտեց այն թղթերը, որոնց վրա շատ թվեր կային և շարունակեց քայլել։

Նա քայլերն ուղղեց դեպի իր տունը։ Ծառը տեղում էր, ու նա թակեց դուռը։ Բաց արեց մի ծերունի և զարմացած նայեց նրան ու կոկորդին։ Այստեղ նույնպես ամեն ինչ գրասենյակ էր, և նա, հասկանալով այդ, հեռացավ․․․

Վաղը նրա ծննդյան օրն էր, ու չէին լինելու ծաղիկներ, ու ոչ ոք չգիտեր այդ տոնի մասին, ու չէր բառաչելու ոչ մի եզ․․․

Հաջորդ առավոտյան մարդիկ դուրս եկան բնակելի շենքերից ու տեսան, որ ծառի վրա լվացքի պարանից կախված օրորվում էր մի կոկորդ․․․

9/12-1970թ․

Հեղինակ՝ Ռուբեն Ֆիլյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:01 Հայմորիտը երեխաների մոտ․ Բուժման մեթոդներ Այսօր, 21:45 Կատարված իրավախախտման շրջանակում գոյացած պարտավորությունը որ դեպքում կհամարվի ամբողջությամբ կատարված․ պարզաբանում են ՆԳՆ-ից Այսօր, 21:30 Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Այսօր, 21:14 Փաշինյանը շարունակում է կյանքի կոչել Ալիևի պահանջները․ այսօրվա հայտարարությունը շատ վտանգավոր է՝ ներազգային պառակտիչ բնույթ ունեցող․ Գեղամ Մանուկյան Այսօր, 20:59 Հայաստանի և Սփյուռքի ազգային ուժերի համախմբումը հրատապ անհրաժեշտություն է․ Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկություն․ ՀՅԴ Բյուրո Այսօր, 20:46 Պուտինին հրավիրել են Վիետնամ Այսօր, 20:33 Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել տեստոստերոն հորմոնի մակարդակը որոշող թեստ Այսօր, 20:19 «Աշխարհի համար նոր պրոբլեմներ մի ստեղծեք»․ Չինաստանը մտահոգված է AUKUS-ի հնարավոր ընդլայնմամբ Այսօր, 20:04 Դժվար իրավիճակներում Երևանի շահերը պաշտպանել է հենց ՀԱՊԿ-ը, իսկ այժմ ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով Այսօր, 19:53 Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, բայց գիտակցաբար խաթարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ Այսօր, 19:41 ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Ռուսաստանի դեսպանի հետ են հանդիպել Այսօր, 19:26 Մեզ համար կա երկու հայկական հանրապետություն՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում, և այդ երկու հայկական հանրապետությունները մեզ համար մեկ Հայրենիք են․ Մետաքսե Հակոբյան Այսօր, 19:10 ԵԽ անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամները պատրաստվում են այցելել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան Այսօր, 18:56 Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան Սաղաթելյան Այսօր, 18:46 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը․ Երեք բժշկի մեղադրանք է առաջադրվել Այսօր, 18:33 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը Այսօր, 18:20 «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծն են քննարկել Այսօր, 18:07 Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խուլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես կարծում եք, որ մեր արածը խուլիգանություն է․ Բաց նամակ՝ ԱՄՆ դեսպանին Այսօր, 17:51 «Կրոկուս Սիթի Հոլլի» վրա հարձակում կատարած ահաբեկիչները եղել են թմրամիջոցների ազդեցության տակ Այսօր, 17:38 «Թիրախավորում են Արցախի՝ առանց այն էլ շատ խոցելի իշխանություններին և ավելի մեծ վտանգներ են ստեղծում բոլորիս համար»․ Բեգլարյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին Այսօր, 17:26 Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է Այսօր, 17:15 Լատվիայի արտգործնախարարը հրաժարական է տվել Այսօր, 17:03 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները Այսօր, 16:52 Ակնհայտ է՝ Արցախի էջը փակված չէ, և Փաշինյանն ու Ալիևն ամեն ինչ անում են հարցին ադրբեջանանպաստ լուծում տալու համար․ Իշխան Սաղաթելյան Այսօր, 16:42 Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ ԱԺ փոխնախագահ Այսօր, 16:37 Սիսակ Գաբրիելյանը և Գիվի Միքանաձեն համագործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել Այսօր, 16:32 «Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի. ՍԱՏՄ Այսօր, 16:23 ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը. Լուսանկարներ Այսօր, 16:17 Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը Այսօր, 15:59 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին Այսօր, 15:54 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում Այսօր, 15:49 Ավարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Այսօր, 15:41 «Եթե հայ տղամարդը ձեռքը չի տանում զենքին, տանում է հեռախոսին, երբ որ պատերազմ է...»․Սյունիքի մարզպետ Այսօր, 15:30 Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ Այսօր, 15:23 Հայաստանը 300 հազար դոլար կնվիրաբերի Ճապոնիային Այսօր, 15:15 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում Այսօր, 15:06 Հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ Այսօր, 15:03 «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցելել է Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին Այսօր, 14:58 Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. Աբրահամյան Այսօր, 14:53 «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Այսօր, 14:50 «Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան Այսօր, 14:38 Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը Այսօր, 14:33 Կոչ ենք անում չտրվել այս սադրանքին և չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին Այսօր, 14:24 «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Այսօր, 14:19 ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմանը մատնանշելու խնդիր ունի. Մարիա Կարապետյան Այսօր, 14:11 Աշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. Դանիելյան (Տեսանյութ) Այսօր, 14:05 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր, 14:02 Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այսօր, 14:00 IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում․ Լուսանկարներ Այսօր, 13:57 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը «Ակադեմիական քաղաք» ծրագիրը համարել է համարձակ, հավակնոտ և գրավիչ Այսօր, 13:55 Գերիների և անհետ կորածների ընտանիքները կշարունակեն ստանալ 300 հազար դրամ աջակցություն Այսօր, 13:52 Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով Այսօր, 13:45 Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայերին Այսօր, 13:36 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին Այսօր, 13:33 Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ (Տեսանյութ) Այսօր, 13:31 ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ Այսօր, 13:26 Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամանակաշրջանում և ոչ պակաս բարդ իրադարձությունների կիզակետում. ՀՀ նախագահ Այսօր, 13:22 Աշոտ Նավասարդյանը մեզ մի բան է պատգամել՝ ազատության, գաղափարի համար պայքարում, եթե նույնիսկ միայնակ մնաս, չպետք է նահանջես. Շարմազանով (Տեսանյութ) Այսօր, 13:15 Այսօր էլ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ՀՀ անկախության համար պայքարում են ու հալածվում «թուրք» իշխանությունների կողմից. Աննա Մկրտչյան (Տեսանյութ) Այսօր, 13:06 Թերությունները չշտկելու դեպքում լինելու է խիստ արձագանք․ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Այսօր, 13:02 Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք. ՔՊ-ական Այսօր, 12:56 Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հայաստանում Այսօր, 12:46 ՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում. Արտակ Բեգլարյան Այսօր, 12:39 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է ապագա Ակադեմիական քաղաքի տարածք․ Լուսանկարներ Այսօր, 12:36 Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի. Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն Այսօր, 12:27 ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն Այսօր, 12:23 ՃԵ կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30% բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից Այսօր, 12:20 Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ Այսօր, 12:18 Ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածվում է կոլեկտիվ Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Այսօր, 12:11 ՌԴ-ի հետ մնալով՝ կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին․ այլընտրանք չունենք․ Արամ Սարգսյան Այսօր, 12:03 Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան էջ է բացել, որ իր լուսանկարները և Փաշինյանի դավաճանական գործողություններն արդարացնող պատմական ձևախեղումների համար ևս մեկ հարթակ ունենա. Մանուկյան Այսօր, 11:55 Իրականում ի՞նչ է արել Չեմբեռլենը, որ այդպիսի նզովքի է արժանացել. կարճ՝ զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանական կայսրությունը փրկել է պարտությունից. ԱԺ ՊԱՀ Այսօր, 11:51 2024 թվականին Հայաստանում խմելու ջրի սակագինը չի բարձրանա Այսօր, 11:45 Հայաստանը 29,94 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Գազայի բնակչությանը (Տեսանյութ) Այսօր, 11:40 ԼՂ-ից բռնի տեղահանվածների դրամական աջակցությունը կշարունակվի մինչև տարեվերջ (Տեսանյութ) Այսօր, 11:35 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ անում են քայլեր, որոնք ապառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:28 Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից Այսօր, 11:15 Կոտայքում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ Այսօր, 11:09 Բնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետ Այսօր, 11:06 Եկել է քննադատված ու զրպարտված «նախկիններ»-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Զաքարյան Այսօր, 10:55 Բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա․ Միլլեր Այսօր, 10:42 Ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 10:30 Բլինքենը նույնպես կմասնակցի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը Այսօր, 10:26 Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ. Սամվել Շահրամանյան Այսօր, 10:23 ՀՀ-ն չի մասնակցում աշխատանքներին, բայց ՀԱՊԿ անդամակցության կասեցման հայտարարություն չի ստացվել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 10:20 Երևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Այսօր, 10:16 Ես հասկանում էի, որ ԼՂ-ն լուծարելու մասին փաստաթուղթն անօրինական էր, բայց դա արցախցիներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Այսօր, 10:13 Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Այսօր, 10:09 ՀՀ-ում կան փակ ճանապարհներ, իսկ Լարսը բաց է Այսօր, 10:04 Ավագ հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին Այսօր, 10:00 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին Այսօր, 09:58 «Փաստ». Փաշինյանը հորդորել է հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին» Այսօր, 09:56 «Ժողովուրդ». Ինչու է քաոս տիրում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Այսօր, 09:52 «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն իրենց հանդուրժում է Այսօր, 09:49 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ն պատրաստվում է Դիլիջանի պետական քոլեջը միավորել Դիլիջանի պետական բժշկական քոլեջի հետ Այսօր, 09:47 «Փաստ». Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը քննչական կոմիտեն հարցեր է տվել Այսօր, 09:44 «Հրապարակ». «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար որքան գումար է վճարել Հ1-ը Այսօր, 09:40 «Փաստ». Ասֆալտը Նիկոլ Փաշինյանի իշխանության գաղափարաքաղաքական հենքն է Այսօր, 09:37 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանը կհեռանա ՔՊ-ից․ տևական ժամանակ է՝ լքել է Հայաստանը

Տվյալ բաժնի վերջին նյութերը