15/04/2014 09:11
Արա Աբրահամյանը շատ ոգևորված է Հովիկ Աբրահամյանի նշանակմամբ
«Հրապարակում» կարդում ենք. «Աբրահամյան եղբայրներն անչափ ոգևորված են Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ նշանակվելու փաստով։ Ռուսաստանի Հայերի միության ղեկավարի և նրա եղբոր մասին է։
Արա Աբրահամյանն այժմ Հայաստանում է՝ Արգամիչի հետ ուրախությունը կիսելու, նախօրեին Արա Աբրահամյանի եղբայր՝ Աժ նախկին պատգամավոր Գագիկ Աբրահամյանն էլ էր շտապել ՀՀԿ խորհրդի նիստին, նա, ով անհիշելի ժամանակներից չէր մասնակցել ՀՀԿ նիստերին։ Թերևս, որոշել էր այդ պատմական իրադարձության ժամանակ կանգնել Արգամիչի կողքին»: