15/04/2014 17:36
Առաքել Մովսիսյանը՝ լրագրողներին վիրավորելու մասին. Ոչ մի բան էլ չեմ ասելու
Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվել է լրագրողների հայցը ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի (Շմայսի) դեմ:
Դռնփակ նիստից հետո այս մասին լրագրողներին հայտնել է հանձնաժողովի նախագահ, հանրապետական Հովհաննես Սահակյանը:
Նրա խոսքով՝ Առաքել Մովսիսյանին լսելուց հետո հանձնաժողովը կկայացնի որոշում:
Ա. Մովսիսյանը, լսելով Aysor.am-ի թղթակցի հարցը՝ արդյոք ի՞նչ է պատրաստվում ասել էթիկայի հանձնաժողովում, նյարդայնացավ և ասաց. «Ոչ մի բան էլ չեմ ասելու, հաջողություն»:
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերվում է ԱԺ-ում «գազային համաձայնագրերի» քննարկման վերաբերյալ լրագրողների լուռ ակցիային, որի ժամանակ Ա. Մովսիսյանը լրագրողներին կապիկ է անվանել և պահանջել, որ նրանց դուրս հանեն նիստերի դահլիճից:
Ա. Մովսիսյանի դեմ հանձնաժողով էին դիմել լրագրողներ Աննա Եղիազարյանը, Գրիշա Բալասանյանը, Հակոբ Կարապետյանը և Սարգիս Խանդանյանը:
Նախորդող հրապարակում՝ ԱԺ էթիկայի հանձնաժողովի առաջին նիստը կգումարվի մարտի 17-ին
Պաստառներով լրագրողները` ԱԺ դահիճում. 20 րոպե ընդմիջում` ՀԱԿ-ի խնդրանքով