15/04/2014 17:58
Արմեն Աշոտյանը՝ հայկական դպրոցի հրթիռակոծման մասին. Աններելի է կատարվածը
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը քիչ առաջ Facebook-յան իր էջում գրել է.
«Ցավով տեղեկացա Դամասկոսի «Փարոս» հայկական դպրոցի հրթիռակոծման մասին, որի հետևանքով մեկ աշակերտ զոհվել է, կան բազմաթիվ վիրավորներ, նրանցից 6-ի վիճակը ծանր է։
Աններելի է կատարվածը: Կրթօջախներն ու երեխաները պետք է չդառնան հակամարտող կողմերի թիրախ, և պատարազմի պատճառով որևէ երեխա չպետք է զրկվի կյանքից:
Ցավակցում եմ զոհված երեխայի հարազատներին, վիրավորներին ցանկանում եմ արագ ապաքինում, իսկ Սիրիայի ժողովրդին` խաղաղություն»:
Հիշեցնենք, որ yerakouyn.com-ի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան՝ ժամը 7:50-ին, ռմբակոծվել է Դամասկոսի հայ կաթողիկե դպրոցը:
Ըստ տեղեկությունների՝ վիրավորվել է 5 ուսուցչուհի և 45 երեխա, որոնցից 3 երեխան ու մեկ ուսուցչուհին հայ են:
Կա նաև զոհ՝ 9 տարեկան երեխա, որ ազգությամբ հայ չէ:
Նախորդող հրապարակում՝ ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է Դամասկոսում հայկական դպրոցի ռմբակոծման մասին լուրերը
Դամասկոսում դպրոց է ռմբակոծվել. 3 հայ երեխա և 1 ուսուցիչ վիրավոր են