15/04/2014 12:04
«Ցեղասպանություն մերժելը կամ մոռանալը թույլ է տալիս, որ այն կրկնվի»
Բոստոնում ցեղասպանություն վերապրած ժողովուրդների համայնքերը հավաքվել էին քննարկելու իրենց վերապրածների պատմությունները: Այս մասին տեղեկացնում է The Boston Globe պարբերականը:
Մարի Քարին Բոգիսը համացանցում 27 տարի շարունակ փնտրել է վերապրած բառի իմաստը: Իսկ հիմա նրան են նկարագրում այդպես: Նա ականատես է եղել, թե ինչպես է Ռուանդայի ցեղասպանության ժամանակ, մոտ 800.000 մարդ, այդ թվում` իր ծնողները, սպանվել:
Բոստոնում մի շարք համայնքներ ներկայացրել են անցյալ դարում ցեղասպանության ականտես եղած իրենց նախնիների պատմությունները՝ հայերի, հրեաների, և բոսնիացիների: Նրանք նշել են, որ վարապրածները պետք է միավորվեն իրենց ընդհանուր տառապանքի շուրջ՝ ապահովելու, որ ցեղասպանությունը երբեք չմոռացվի և չմերժվի:
Ամբոխի մեջ շատերը մատնանշել են հայերի մասսայական բնաջնջումը Օսմանյան Թուրքիայում և այն, թե ցեղասպանության հերքումը ինչպիսի վնասներ է հասցնում:
Ըստ մի շարք գիտնականների և պատմաբանների` 1915թ-ին 1.5 միլիոն հայեր են սպանվել թուրք զինվորականների ձեռքով, սակայն Թուրքիայի ղեկավարները նշում են, որ տեղի ունեցածը ցեղասպանություն չէ:
Ամերիկահայերը դեռ ջանում են այնպես անել, որ ԱՄՆ Կոնգրեսը ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ պաշտոնապես ճանաչի այն:
Հավաքի մասնակիցները նշել են, որ ցեղասպանություն մերժելը կամ մոռացությունը թույլ է տալիս, որ նմանատիպ երևույթները կրկնվեն