15/04/2014 11:20
Ավստրալիայում թանգարանից գողացել են Նապոլեոնի իրերը
Անհայտ անձինք ավստրալական Վիկտորիա նահանգի Մոն Մարտ քաղաքից գողացել են Նապոլեոն Բոնապարտին պատկանող մի շարք իրեր:
Lifenews.ru-ի փոխանցմամբ` գողերը ներթափանցել են Բրիարս թանգարան զուգարանի պատուհանից:
Չնայած այն հանգամանքին, որ անվտանգության ազդանշանային համակարգը ֆիքսել է նրանց մուտքը, գողերին հաջողվել է իրենց հետ տանել թանգարանային 10 ցուցանմուշ:
Գողացված իրերի մեջ են նաև Նապոլեոնին պատկանող արծաթե թանաքամանը, նրա մազերից պատրաստված զարդը և այլն: