15/04/2014 15:59
Ավստրալիայից դեռահաս աղջիկները մեկնել են Սիրիա` պատերազմելու
Ավստրիական ոստիկանության տվյալներով՝ երկու դեռահաս աղջիկներ հեռացել են երկրից՝ Սիրիայում գործող վարչակարգի դեմ հանդես եկող արտասահմանցի զինյալների խմբերին միանալու նպատակով:
Ոստիկանության հաղորդմամբ՝ 15 և 16 տարեկան աղջիկները հրաժեշտի միանման նամակներ են թողել, որոնցում պատմել են Սիրիա մեկնելու և պատերազմին մասնակցելու` իրենց նպատակների մասին. աղջիկների որոնման համար միջազգային հետախուզում է հայտարարվել:
Նրանք երկուսն էլ սերում են Ավստրիայում հաստատված բոսնիացի ներգաղթյալների ընտանիքներից. ծնողներն աղջիկների անհետացման մասին հաղորդել են անցյալ շաբաթ:
Ոստիկանությունը հասցրել է պարզել, որ «դեռահաս ջիհադականները» մեկնել են Թուրքիայի Ադանա քաղաք՝ այնտեղից Հալեպ հասնելու համար, մինչդեռ, Ադանայից նրանց հետքերը կորել են:
Այսօրինակ լուրերը ևս մեկ անգամ փաստում են «արաբական գարնանից» հետո և հատկապես սիրիական ճգնաժամի ազդեցությամբ իսլամական արմատական գաղափարների վերելքի և հատկապես երիտասարդների շրջանում լայնորեն տարածման իրողությունների մասին ամբողջ աշխարհի մասշտաբով, ինչի աղետաբեր հետևանքները երկար չեն սպասեցնի: