15/04/2014 16:13
Իսրայելի ԱԳ նախարարը կայցելի Ադրբեջան
Ապրիլի 30-ին սպասվում է Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանի գլխավորած պատվիրակության այցը Բաքու: Այս մասին հաղորդում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը` հղում կատարելով իր աղբյուրներին:
Ըստ աղբյուրի` այցի շրջանակներում իսրայելական պատվիրակությունը հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի ղեկավարության հետ, որի շրջանակներում քննարկվելու է երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները տարբեր բնագավառներում, այդ թվում` ռազմարդյունաբերության:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Իրան էր մեկնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որին հետևեց Ադրբեջանի պաշտպանության նախարարի այցը Իսլամական Հանրապետություն: