15/04/2014 11:02
Ադրբեջանը նոր դիպուկահար հրացաններ է արտադրելու
Ադրբեջանը «Յալգուզագ» տիպի դիպուկահար հրացանների արտադրություն է սկսելու, որը տեղ է զբաղեցնելու նաև երկրի սպառազինության կազմում: Այս մասին հաղորդում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Ըստ աղբյուրի` նոր դիպուկահար հրացանը լիցքավորվում է ՆԱՏՕ-ի 7.62х51 տրամաչափի փամփուշտներով. զենքի փորձարկումն արդեն իրականացվել է:
Ադրբեջանի ռազմաարդյունաբերության նախարար Ազադ Մամեդովը նշել է, որ այն հաջող փորձարկման գործընթաց է անցել ու պատրաստ է օգտագործման: