15/04/2014 19:00
Բուլղարիայում միացել են Քեսաբի համար համահայկական հանգանակությանը
Ապրիլի 12-ին Սոֆիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Բուլղարիայի Հանրապետության Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնախմբի կենտրոնական կոմիտեի երկրորդ նիստը, որը վարեց կենտրոնական կոմիտեի նախագահ, Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նիստի օրակարգային հարցերից էր կոմիտեի կազմում կատարված փոփոխությունները և լրացումները, որն ընդունվեց միաձայն։
Կենտրոնական կոմիտեի որոշմամբ ընդունվեցին հայտարարություններ Սիրիայի Քեսաբ քաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները դատապարտելու և համահայկական հանգանակությանը միանալու մասին:
Նախորդող հրապարակում՝ Հայոց Եկեղեցին օգնության ձեռք է մեկնում քեսաբահայությանը