6.570.000 ՀՀ դրամի հափշտակության մեջ մեղադրվողը արդարացվել է

15/04/2014 21:12

6.570.000 ՀՀ դրամի հափշտակության մեջ մեղադրվողը արդարացվել է


Aysor.am-ի շարքը` «Օրենքի զոհերը», այն մարդկանց մասին է, ովքեր մեղադրվելուց հետո պայքարել ու արդարացման վճիռ են լսել:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը արդարացրել է 6.570.000 ՀՀ դրամի հափշտակության մեջ մեղադրվող Կարեն Հովհաննիսյանին:

Գործի նախապատմությունը (Աղբյուրը՝ Դատական տեղեկատվական համակարգ)

1982 թ. ծնված Կարեն Հովհաննիսյանին՝ բարձրագույն կրթությամբ, ամուսնացած, խնամքին երկու անձ, ֆիզիկապես վատառողջ` տառապում է «Միգրեն» հիվանդությամբ, տարել է դիմաներվի կաթված, ունի սրտանոթների 30 տոկոսի նեղացում, գտնվում է ամբուլատոր հսկողության տակ, նախկինում չդատված, անհատ ձեռներեց, աշխատում է տուրիստական կազմակերպությունում և անշարժ գույքի գործակալությունում որպես տնօրեն, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325 հոդվածի 1-ին մասով։

Ըստ Կ. Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքի՝ նա խաբեությամբ ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, կազմել է կեղծ միասնական տեղեկանք նույն գյուղի Պ. Սևակի 1 հասցեում գտնվող իր տունն իբրև արգելանքի տակ չգտնվելու վերաբերյալ, որն ներկայացնելով Արմավիրի տարածքային նոտարական գրասենյակ, 09.07.2013թ. խաբեությամբ Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ Հ. Ա.-ի հետ կնքել է փոխառության և անշարժ գույքի գրավի պայմանագիր, համաձայն որի վերջինիցս ստացել է առանձնապես խոշոր չափերի` 6.570.000 /վեց միլիոն հինգ հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամ գումար և հափշտակել այն։ Սակայն երբ փոխառության պայմանագրում նշված 10-օրյա ժամկետը լրանալուց հետո Հ. Ա.-ն դիմել է ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Արմավիրի մարզային ստորաբաժանում գրավադրված անշարժ գույքի նկատմամբ իր իրավունքի պետական գրանցում կատարելու համար, պարզվել է, որ այն գտնվում է արգելանքի տակ։

Դատաքննությամբ հիմնավորվել է, որ քրեական գործով տուժող Հ. Ա.-ն 2013թ. հունիս ամսին դիմել է անշարժ գույքի առուվաճառքով զբաղվող գործակալության տնօրեն, ամբաստանյալ Կ. Հովհաննիսյանին ու խնդրել Էջմիածին քաղաքում իր համար ձեռք բերել բնակարան։ Հ. Ա.-ն հայտնել է, որ ունի 19.000 /տասնինը հազար/ ԱՄՆ դոլար կանխիկ գումար և հաշվի առնելով իրենց միջև արդեն իսկ ստեղծված մտերմությունը, խնդրել է, որ բնակարանի արժեքը չգերազանցի 30.000 /երեսուն հազար/ ԱՄՆ դոլարը։

Հետագայում, հաշվի առնելով ձևավորված ընկերական հարաբերությունները, իր ձեռնարկատիրական գործունեության համար առաջացած անհրաժեշտությունից ելնելով, ամբաստանյալ Կարեն Հովհաննիսյանը դիմել է Հ. Ա.-ին փոխառությամբ 16.000 /տասնվեց հազար/ ԱՄՆ դոլար գումար տրամադրելու խնդրանքով, պարտավորվելով գումարը վերադարձնել 10 օր անց։ Հ. Ա.-ն, ամբողջությամբ վստահելով Կարեն Հովհաննիսյանին, համաձայնվել է գումարը տրամադրել։

Փոխադարձ համաձայնության գալով` ամբաստանյալ Կարեն Հովհաննիսյանն ու Հ. Ա.-ն 09.07.2013թ-ին պայմանավորվել են հանդիպել Էջմիածին քաղաքի նոտարական գրասենյակի մոտ, սակայն երկու ժամ անց ամբաստանյալ Կարեն Հովհաննիսյանը զանգահարել ու հայտնել է, որ գրասենյակի նոտարներից մեկն արձակուրդում է, իսկ մյուսը 2.000.000 /երկու միլիոն/ ՀՀ դրամից ավել արժեք ունեցող գործարքներ չի կնքում։

Հ. Ա.-ի առաջարկով նրանք գնացել են Արմավիրի տարածքային նոտարական գրասենյակ և կնքել փոխառության, ինչպես նաև անշարժ գույքի գրավի պայմանագիր, համաձայն որի Հ. Ա.-ն փոխառությամբ Կարեն Հովհաննիսյանին առձեռն տվել է 6.570.000 /վեց միլիոն հինգ հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամ գումար` մինչև 20.07.2013թ. վերադարձնելու պայմանով։

Ընդ որում՝ մինչև գործարքի կնքելն ամբաստանյալ Կարեն Հովհաննիսյանը ցույց է տվել 04.06.2013թ-ի ամսաթվով իբր կադաստրի կողմից տրված, իրեն ու իր ընտանիքի անդամներին պատկանող` Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի Պ. Սևակի 1 հասցեի տան վերաբերյալ իր կողմից կեղծված միասնական տեղեկանքը։ Ամբաստանյալ Կարեն Հովհաննիսյանը ժամանակին չի կարողացել վերադարձնել փոխառությամբ վերցված գումարը և պարբերաբար հեռախոսային կապի մեջ է եղել Հ. Ա.-ի ու նրա եղբոր հետ և խոստացել պարտքերը ստանալուն պես վերադարձնել փոխառությամբ վերցված գումարը։

Գումարի վերադարձնելն ուշացնելու պատճառով գրավադրված տունն իր անվամբ ձևակերպելու նպատակով Հ. Ա.-ն 13.08.2013թ-ին դիմել է կադաստրի Արմավիրի մարզային ստորաբաժանմանը, մի քանի օր անց տեղեկացել է, որ իր դիմումը կասեցվել է, իսկ 22.08.2013թ. կադաստրի ստորաբաժանումում իմացել, որ Կարեն Հովհաննիսյանի կողմից գրավադրված բնակելի տունը գտնվում է արգելանքի տակ, նույն օրն էլ հանդիպել է Կարեն Հովհաննիսյանին, որն էլ խոստացել է մեկ շաբաթում ամբողջությամբ վերադարձնել փոխառությամբ վերցված գումարը։

Դեռևս նախաքննության ընթացքում 29.09.2013թ. ամբսատանյալ Կարեն Հովհաննիսյանը Հ. Ա.-ին վերադարձրել է փոխառությամբ վերցված գումարից 4.000 /չորս հազար/ ԱՄՆ դոլարը, իսկ 22.12.2013թ. վերջինիս է վերադարձվել մնացած 12.000 /տասներկու հազար/ ԱՄՆ դոլարը և նույն օրը Հ. Ա.-ն դիմում է ներկայացրել նախաքննական մարմնին ու հայտնել, որ Կարեն Հովհաննիսյանի կողմից փոխառությամբ իրենից վերցված գումարն ամբողջությամբ վերադարձվել է և վերջինից նյութական որևէ պահանջ չունի։

Դատարանի իրավական վերլուծությունները

Դատարանի գտել է, որ Կ. Հովհաննիսյանի արարքում բացակայում է ՀՀ քր. օր-ի 178 հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմը, քանի որ վերջինս ի սկզբանե տուժող Հ. Ա.-ին խաբելու կամ վստահությունը չարաշահելու և դրա շնորհիվ վերջինիս գումարները հափշտակելու, ինչպես նաև այդ գումարների նկատմամբ իրավունք ձեռք բերելու նպատակ չի ունեցել։

Խարդախության օբյեկտիվ կողմի առանձնահատկությունը դրսևորվում է նրանում, որ հափշտակությունն իրականացվում է խաբեության կամ վստահությունը չարաշահելու միջոցով։ Խաբեությունը գույքի սեփականատիրոջը կամ գույքի տիրապետողին մոլորության մեջ գցելու նպատակով իրական, ճշմարիտ փաստերի դիտավորյալ խեղաթյուրումն է կամ ճշմարտության մասին լռելը։ Վստահությունը չարաշահելն ուրիշի գույքին տիրանալու կամ դրա նկատմամբ իրավունք ձեռք բերելու նպատակով հանցավորի կողմից, նրա և գույքի սեփականատիրոջ կամ գույքը տիրապետողի միջև ձևավորված վստահության հարաբերությունների օգտագործումն է։ Արարքը խարդախություն որակելու համար բավարար չէ, որ անձն իր արարքներով կամ որոշակի հանգամանքների բերումով տուժողի մոտ վստահություն վայելի, այլ անհրաժեշտ է, որպեսզի վերջինս համոզի տուժողին իրեն փոխանցել գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքները, որպիսին ամբաստանյալ Կ. Հովհաննիսյանը չի կատարել։

Կ. Հովհաննիսյանի գործողություններում բացակայում է ինչպես հանցակազմը բնութագրող օբյեկտիվ կողմը, այնպես էլ սուբյեկտիվ կողմը, քանի որ վերջինս տուժող Հ. Ա.-ին որևէ կերպ չի համոզել, մոլորության մեջ չի գցել, գումարը վերցրել է փոխառությամբ, ցանկացել է այդ գումարները նպատակային օգտագործել ու վերադարձնել այն և հետագայում էլ ամբողջ գումարը վերադարձրել է։

Փոխառության պայմանագրի առկայությունը վկայում է ամբաստանյալ Կ. Հովհաննիսյանի և տուժող Հ. Ա.-ի միջև պարտավորական հարաբերությունների առկայության մասին։

Տվյալ դեպքում ամբաստանյալ Կ. Հովհաննիսյանը նպատակադրված է եղել իրականացնելու իր վրա վերցված քաղաքացիաիրավական պարտավորությունները, որի մասին վկայում է այն, որ կատարել է կոնկրետ գործողություններ գումարը վերադարձնելու ուղղությամբ, և հենց առաջին իսկ հնարավորության դեպքում իրականացրել է իր քաղաքացիաիրավական պարտավոթությունների մի մասը, իսկ հետագայում էլ նաև մույս մասը։

Այսպիսով, Կ. Հովհաննիսյանի գործողությունները ՀՀ քր. օր-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներ չեն պարունակում և կրում են զուտ քաղաքացիաիրավական հարաբերությունների բնույթ։

Դատավճռով ճանաչվել և հռչակվել է Կ. Հովհաննիսյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ, Կ. Հովհաննիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ու վերջինիս արդարացվել է` նրա արարքում հանցակազմի բացակայության կապակցությամբ։

«Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային Ժողովի 03.10.2013թ. որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետի հիման վրա Կ. Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քր. օր-ի 325 հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել։

Նախորդող հրապարակում՝ «Օրենքի զոհերը». Պաղպաղակի փաթեթավորումից` մինչև դատարան

3 զինծառայողները արդարացվել են՝ քրեական հետապնդումը բացառող հանգամանքով

Արդարացվել է պետությանը 1.862.129 ՀՀ դրամ վնաս պատճառելու մեջ մեղադրվողը 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:59 Հայաստանի և Սփյուռքի ազգային ուժերի համախմբումը հրատապ անհրաժեշտություն է․ Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկություն․ ՀՅԴ Բյուրո Այսօր, 20:46 Պուտինին հրավիրել են Վիետնամ Այսօր, 20:33 Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել տեստոստերոն հորմոնի մակարդակը որոշող թեստ Այսօր, 20:19 «Աշխարհի համար նոր պրոբլեմներ մի ստեղծեք»․ Չինաստանը մտահոգված է AUKUS-ի հնարավոր ընդլայնմամբ Այսօր, 20:04 Դժվար իրավիճակներում Երևանի շահերը պաշտպանել է հենց ՀԱՊԿ-ը, իսկ այժմ ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով Այսօր, 19:53 Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, բայց գիտակցաբար խաթարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ Այսօր, 19:41 ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Ռուսաստանի դեսպանի հետ են հանդիպել Այսօր, 19:26 Մեզ համար կա երկու հայկական հանրապետություն՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում, և այդ երկու հայկական հանրապետությունները մեզ համար մեկ Հայրենիք են․ Մետաքսե Հակոբյան Այսօր, 19:10 ԵԽ անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամները պատրաստվում են այցելել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան Այսօր, 18:56 Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան Սաղաթելյան Այսօր, 18:46 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը․ Երեք բժշկի մեղադրանք է առաջադրվել Այսօր, 18:33 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը Այսօր, 18:20 «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծն են քննարկել Այսօր, 18:07 Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խուլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես կարծում եք, որ մեր արածը խուլիգանություն է․ Բաց նամակ՝ ԱՄՆ դեսպանին Այսօր, 17:51 «Կրոկուս Սիթի Հոլլի» վրա հարձակում կատարած ահաբեկիչները եղել են թմրամիջոցների ազդեցության տակ Այսօր, 17:38 «Թիրախավորում են Արցախի՝ առանց այն էլ շատ խոցելի իշխանություններին և ավելի մեծ վտանգներ են ստեղծում բոլորիս համար»․ Բեգլարյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին Այսօր, 17:26 Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է Այսօր, 17:15 Լատվիայի արտգործնախարարը հրաժարական է տվել Այսօր, 17:03 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները Այսօր, 16:52 Ակնհայտ է՝ Արցախի էջը փակված չէ, և Փաշինյանն ու Ալիևն ամեն ինչ անում են հարցին ադրբեջանանպաստ լուծում տալու համար․ Իշխան Սաղաթելյան Այսօր, 16:42 Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ ԱԺ փոխնախագահ Այսօր, 16:37 Սիսակ Գաբրիելյանը և Գիվի Միքանաձեն համագործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել Այսօր, 16:32 «Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի. ՍԱՏՄ Այսօր, 16:23 ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը. Լուսանկարներ Այսօր, 16:17 Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը Այսօր, 15:59 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին Այսօր, 15:54 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում Այսօր, 15:49 Ավարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Այսօր, 15:41 «Եթե հայ տղամարդը ձեռքը չի տանում զենքին, տանում է հեռախոսին, երբ որ պատերազմ է...»․Սյունիքի մարզպետ Այսօր, 15:30 Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ Այսօր, 15:23 Հայաստանը 300 հազար դոլար կնվիրաբերի Ճապոնիային Այսօր, 15:15 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում Այսօր, 15:06 Հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ Այսօր, 15:03 «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցելել է Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին Այսօր, 14:58 Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. Աբրահամյան Այսօր, 14:53 «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Այսօր, 14:50 «Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան Այսօր, 14:38 Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը Այսօր, 14:33 Կոչ ենք անում չտրվել այս սադրանքին և չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին Այսօր, 14:24 «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Այսօր, 14:19 ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմանը մատնանշելու խնդիր ունի. Մարիա Կարապետյան Այսօր, 14:11 Աշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. Դանիելյան (Տեսանյութ) Այսօր, 14:05 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր, 14:02 Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այսօր, 14:00 IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում․ Լուսանկարներ Այսօր, 13:57 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը «Ակադեմիական քաղաք» ծրագիրը համարել է համարձակ, հավակնոտ և գրավիչ Այսօր, 13:55 Գերիների և անհետ կորածների ընտանիքները կշարունակեն ստանալ 300 հազար դրամ աջակցություն Այսօր, 13:52 Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով Այսօր, 13:45 Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայերին Այսօր, 13:36 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին Այսօր, 13:33 Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ (Տեսանյութ) Այսօր, 13:31 ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ Այսօր, 13:26 Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամանակաշրջանում և ոչ պակաս բարդ իրադարձությունների կիզակետում. ՀՀ նախագահ Այսօր, 13:22 Աշոտ Նավասարդյանը մեզ մի բան է պատգամել՝ ազատության, գաղափարի համար պայքարում, եթե նույնիսկ միայնակ մնաս, չպետք է նահանջես. Շարմազանով (Տեսանյութ) Այսօր, 13:15 Այսօր էլ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ՀՀ անկախության համար պայքարում են ու հալածվում «թուրք» իշխանությունների կողմից. Աննա Մկրտչյան (Տեսանյութ) Այսօր, 13:06 Թերությունները չշտկելու դեպքում լինելու է խիստ արձագանք․ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Այսօր, 13:02 Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք. ՔՊ-ական Այսօր, 12:56 Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հայաստանում Այսօր, 12:46 ՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում. Արտակ Բեգլարյան Այսօր, 12:39 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է ապագա Ակադեմիական քաղաքի տարածք․ Լուսանկարներ Այսօր, 12:36 Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի. Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն Այսօր, 12:27 ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն Այսօր, 12:23 ՃԵ կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30% բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից Այսօր, 12:20 Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ Այսօր, 12:18 Ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածվում է կոլեկտիվ Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Այսօր, 12:11 ՌԴ-ի հետ մնալով՝ կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին․ այլընտրանք չունենք․ Արամ Սարգսյան Այսօր, 12:03 Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան էջ է բացել, որ իր լուսանկարները և Փաշինյանի դավաճանական գործողություններն արդարացնող պատմական ձևախեղումների համար ևս մեկ հարթակ ունենա. Մանուկյան Այսօր, 11:55 Իրականում ի՞նչ է արել Չեմբեռլենը, որ այդպիսի նզովքի է արժանացել. կարճ՝ զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանական կայսրությունը փրկել է պարտությունից. ԱԺ ՊԱՀ Այսօր, 11:51 2024 թվականին Հայաստանում խմելու ջրի սակագինը չի բարձրանա Այսօր, 11:45 Հայաստանը 29,94 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Գազայի բնակչությանը (Տեսանյութ) Այսօր, 11:40 ԼՂ-ից բռնի տեղահանվածների դրամական աջակցությունը կշարունակվի մինչև տարեվերջ (Տեսանյութ) Այսօր, 11:35 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ անում են քայլեր, որոնք ապառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:28 Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից Այսօր, 11:15 Կոտայքում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ Այսօր, 11:09 Բնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետ Այսօր, 11:06 Եկել է քննադատված ու զրպարտված «նախկիններ»-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Զաքարյան Այսօր, 10:55 Բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա․ Միլլեր Այսօր, 10:42 Ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 10:30 Բլինքենը նույնպես կմասնակցի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը Այսօր, 10:26 Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ. Սամվել Շահրամանյան Այսօր, 10:23 ՀՀ-ն չի մասնակցում աշխատանքներին, բայց ՀԱՊԿ անդամակցության կասեցման հայտարարություն չի ստացվել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 10:20 Երևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Այսօր, 10:16 Ես հասկանում էի, որ ԼՂ-ն լուծարելու մասին փաստաթուղթն անօրինական էր, բայց դա արցախցիներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Այսօր, 10:13 Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Այսօր, 10:09 ՀՀ-ում կան փակ ճանապարհներ, իսկ Լարսը բաց է Այսօր, 10:04 Ավագ հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին Այսօր, 10:00 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին Այսօր, 09:58 «Փաստ». Փաշինյանը հորդորել է հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին» Այսօր, 09:56 «Ժողովուրդ». Ինչու է քաոս տիրում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Այսօր, 09:52 «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն իրենց հանդուրժում է Այսօր, 09:49 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ն պատրաստվում է Դիլիջանի պետական քոլեջը միավորել Դիլիջանի պետական բժշկական քոլեջի հետ Այսօր, 09:47 «Փաստ». Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը քննչական կոմիտեն հարցեր է տվել Այսօր, 09:44 «Հրապարակ». «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար որքան գումար է վճարել Հ1-ը Այսօր, 09:40 «Փաստ». Ասֆալտը Նիկոլ Փաշինյանի իշխանության գաղափարաքաղաքական հենքն է Այսօր, 09:37 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանը կհեռանա ՔՊ-ից․ տևական ժամանակ է՝ լքել է Հայաստանը Այսօր, 09:34 «Հրապարակ». Ստորագրել պարտադրող գեներալները չկան. Փաշինյանը սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 27/03/2024 23:58 Էնքան դալբաբութ են, որ չէին հասկանում՝ ճյուղը, որի վրա նստած ենք, չկոտրեն. Սերգեյ Սարգսյան (Տեսանյութ) 27/03/2024 22:47 «Ճակատագրական չաթը»․ Ո՞ւմ կամ ինչի՞ պատճառով են ազատման դիմում գրել 4 դատավորները 27/03/2024 22:23 Մարդու առողջությունը մեծապես կախված է նրա կենսակերպից

Տվյալ բաժնի վերջին նյութերը