15/04/2014 16:36
Բանտից խուսափելու համար հանցագործը պլաստիկ վիրահատության է ենթարկվել
Մոսկվայում ձերբակալվել է Չեչնիայի 57-ամյա մի բնակիչ, ով հետախուզվում էր խոշոր խարդախության համար:
Տղամարդը, կեղծ անձնագրով, բանկերից մեկից 89 միլիոն ռուբլի վարկ է վերցրել: Երբ քրեական գործ է հարուցվել, նա փախուստի է դիմել: 2013 մայիսին նրա նկատմամբ դաշնային հետախուզոմ է հայտարարվել:
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար տղամարդը պլաստիկ վիրահատության միջոցով փոխել է արտաքինն ու կեղծ փաստաթղթերով ներկայացել այլ անձի փոխարեն: Այսուհանդերձ իրավապահներին հաջողվել է պարզել նրա գտնվելու վայրը: