15/04/2014 13:05
Շենգավիթի սպորտդպրոցի մոտ վթար է տեղի ունեցել
Նախօրեին՝ ժամը 18.00-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում՝ սպորտդպրոցի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնություն: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ս. Տարոնցի փոողցի և Բագրատունյաց պողոտայի խաչմերուկում բախվել են «ՊԱԶ» մակնիշի և «ԴԱԵՎՈՒ» մակնիշի ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` «ԴԱԵՎՈՒ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` 1972 թ. ծնված Ա. Ի.-ը, հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալաով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել: