15/04/2014 14:20
Դամասկոսում դպրոց է ռմբակոծվել. 3 հայ երեխա և 1 ուսուցիչ վիրավոր են
Այսօր առավոտյան՝ ժամը 7:50-ին, ռմբակոծվել է Դամասկոսի հայ կաթողիկե դպրոցը: Այդ ժամին դպրոցում, բարեբախտաբար, դեռևս քիչ երեխաներ են եղել: Այս մասին գրում է yerakouyn.com-ը՝ հղում անելով ՀՀ Սփյուռքի նախարարությանը:
Ըստ տեղեկությունների՝ վիրավորվել է 5 ուսուցչուհի և 45 երեխա, որոնցից 3 երեխան ու մեկ ուսուցչուհին հայ են:
Կա նաև զոհ՝ 9 տարեկան երեխա, որ ազգությամբ հայ չէ:
Նախորդող հրապարակում՝ Քեսաբում մարտերը շարունակվում են. Սպանվել են տասնյակ զինյալներ