15/04/2014 19:12
Ավտովթար Դավիթ Բեկի փողոցում՝ 3 ավտոմեքենայի մասնակցությամբ
Ապրիլի 15-ին, ժամը 13.32-ին ահազանգ է ստացվել, որ որ Դավիթ Բեկի փողոցում՝ ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական բաժնից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում, Գաջեգործների փողոցի թիվ 76 հասցեի մոտակայքում, բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի և «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենաները, այնուհետև վերջինս կողաշրջվել է ճամփեզրին կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վրա:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1990 թ. ծնված Ա. Բ.-ն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականը: