15/04/2014 11:53
Ֆորշը այսօր դուրս է գրվել հիվանդանոցից
Երգիչ Ֆորշը այսօր դուրս է գրվել «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից, հայտնելով, որ երգիչը հիվանդանոց էր տեղափոխվել սուր գաստրիտ ախտորոշմամբ:
Հիշեցնենք, որ Ֆորշը ապրիլի 10-ին տեղափոխել էր Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն:
Ավելի վաղ Aysor.am-ի հետ զրույցում հիվանդանոցից հայտնել էին, որ երգչի վիճակը կայուն է` հրաժարվելով նրա առողջական վիճակից այլ տեղեկություններ տալ:
Նախորդող հրապարակում՝ Ֆորշը հիվանդանոցում է, նրա վիճակը կայուն է