15/04/2014 20:12
2 հիվանդ երեխա ունեցող 37-ամյա Նաիրան օգնության կարիք ունի
«Օգնենք կարիքավոր ընտանիքներին» էջում հայտարարությունն է տարածվել.
«Սիրելի բարեգործներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայցնում հաջորդ կարիքավոր ընտանիքին, մեղմ ասած կարիքավոր, ավելի ճիշտ չքավոր։ Նկարի կինը 37-ամյա Նաիրան է, ապրում է Րաֆֆի փողոցի լքված հանրակացարաններից մեկում, ունի 2 տղա, մեկը հոգեկան հիվանդ է, մյուսը՝ 7-ամյա Արմանը, դաունով է տառապում, չի զարգանում, վերջին մի քանի ամսում է սկսել խոսել և քայլել։
Նարիան ունի զոբ, որն արդեն խեղդում է իրեն։ Հանրակացարանային սենյակը մութ, խոնավ, տարրական պայմաններից զուրկ է։
Այս ընտանիքը գոյատևում է ընդամենը 18,000 դրամ նպաստով։ Մայրն ասաց, որ միայն վերջերս է կարողացել վճարել հոսանքի պարտքը, մինչ այդ բավականին երկար ժամանակ առանց լույսի են եղել, աչքերը լցված ասաց, որ նույնիսկ մոմ չի ունեցել, որ խավարի մեջ չմնան։ Բալիկն էլ ունի հատուկ խնամքի և ուշադրության կարիք, իսկ մայրն ասաց, որ անգամ չի կարողանում նույնիսկ չոր հացը երբեմն հասցնել գնել, ուր մնաց թե բժշկական պրոցեդուրաներին տանելը։
Երեխեք ջան, եկեք անտարբերության չմատնենք այս ընտանիքին, եկեք համախմբվենք և օգնենք նման իրավիճակում հայտնված ընտանիքին, ինչով կարող ենք՝ հագուստ, սնունդ, հիգիենայի և խոհանոցային պարագաներ, գուցե խաղալիքներ կամ գումար հավաքենք և գնենք, մի խոսքով ինչպես էլ որոշենք կլինի՝ կարևորը օգնենք։
Ի դեպ, հենց Զատիկին ենք այցելելու իրենց: Եթե նույնիսկ օգնել չեք կարող, խնդրում եմ գոնե տարածել։ Առաջարկների դեպքում խնդրում եմ անձնական նամակով գրել, որպեսզի հեռախոսահամարներով փոխանակվենք»։
Եթե ցանկանում եք օգնել Նաիրային, կարող եք գրել «Օգնենք կարիքավոր ընտանիքներին» խմբի համակարգող Սոնա Ռոբերթսին: