15/04/2014 15:43
Ամերիկուհին սպանել է իր 7 երեխաների
Ամերիկուհին սպանել է իր 7 երեխաներին: Ըստ ոստիկանության տվյալների՝ Յութա նահանգի 39-ամյա բնակչուհին երեխաների մարմինները թաքցրել է ստվարաթղթե տուփերում: Մեգան Հենթսմենի երեխաների մարմինները հայտնաբերել են այն ժամանակ, երբ կնոջ ազգականը զանգահարել է ոստիկանություն ու ասել, որ ավտոտնակում դի է հայտնաբերել:
Ժամանած ոստիկանները գտել են սպանված երեխաների մարմինները: Հանթսմենը միանգամից խոստովանել է իր հանցանքը: Եթե ապացուցվի, որ կինը մեղսունակ է, ապա կարող է դատապարտվել մահապատիժ: