15/04/2014 09:37
Հովիկ Աբրահամյանը առաջին պահանջը եղել է ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի ազատումը
Քաղաքական դաշտը ակտիվ քննարկում էր կադրային նշանակումների հարցը: «Հրապարակի» փոխանցմամբ, լուրեր են շրջում, որ առաջին պահանջներից մեկը, որ դրել է Հովիկ Աբրահամյանը Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանի ազատելն է` նրա հետ չի ուզում աշխատել:
«Խոսվում է նաև, որ ֆինանսների նախարարի պաշտոնում կնշանակվի ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, Իսկ ՊԵԿ նախագահի պաշտոնում կնշանակվի ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Ասում են, որ իրենց պաշտոններին հրաժեշտ են տալու էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, ու Հասմիկ Պողոսյանը»,-գրել է թերթը: