Տղերքը. Մովսեսը. Մտքեր փոխողն ու վաղվա Հայաստան երազողը

15/04/2014 21:04

Տղերքը. Մովսեսը. Մտքեր փոխողն ու վաղվա Հայաստան երազողը


Aysor.am-ը շարունակում է իր՝ «Տղերքը» հեղինակային շարքը: Շարքի այսօրվա հերոսը Մովսես Գորգիսյանն է:
Ծնվել է 1961թ. դեկտեմբերի 3-ին՝ Երևանում, զոհվել՝ 1990թ.-ի հունվարի 19-ին՝ Երասխավանում:



Տղերքը. Մովսեսը

«Մենք համակուրսեցիներ էինք, սովորում էինք Երևանի Մանկավարժական համալսարանի Մշակույթի ֆակուլտետում»,- պատմում է Մովսես Գորգիսյանի կինը՝ Ռուզան Գորգիսյանը: Լռում մի պահ, նայում աշխատանքային սեղանին դրված Մովսեսի եռագույնով նկարին ու շարունակում.

«Մտերմության ընթացքում Մովսեսը սկսեց վստահել ինձ, ու առաջին անգամ իրենից լսեցի ԽՍՀՄ-ում գործող միակ ընդհատակյա կուսակցության` ԱՄԿ-ի (Ազգային Միացյալ Կուսակցության) մասին, որի նպատակն էր Հայաստանի անկախության, պետականության վերականգնումը: Ժամերով, օրերով պատմում էր Ազատ ու Անկախ Հայաստան ունենալու մասին, գաղափարակից ավագ ընկերների մասին, ովքեր ԽՍՀՄ-ի բանտերում և աքսորներում էին, Մոսկվայի մետրոյի պայթեցման կեղծ մեղադրանքով գնդակահարված Ստեփան Զատիկյանի, Հակոբի և Զավենի, ապրիլի 24-ին բանտախցում կախված Իշխան Մկրտչյանի մասին... Ապշում էի, որ մի խումբ հայորդիներ համարձակվել էին ձեռնոց նետել հզոր ռուսական կայսրությանը: Իմացա նաև, որ 1979թ.` 18 տարեկանում, Մովսեսը միացել էր այդ պայքարին: Չգիտեմ, նայում էի նրան ու սարսուռով մտածում, որ վաղը ինքն էլ կարժանանա այդ ճակատագրին: Միաժամանակ, ինչքան էլ տագնապս մեծ էր՝ հպարտ էի, որ Մովսեսը նրանցից մեկն էր: Մովսեսը քայլող արվեստ էր, լույս... Արվեստի բնագավառում կարող էր լուրջ հաջողություններ ունենալ, բայց այդ ամենը թողած նա անկախության պայքարի ճանապարն էր ընտրել...»,- պատմում է տիկին Ռուզանը:


Մովսես Գորգիսյանն ու նրա կինը՝ Ռուզան Գորգիսյանը
 
«Հայերը` բարիները, ազատ կապրեն, ու մեր կյանքի հեքիաթներում էլ երբեք չար մարդիկ չեն լիրնի»

«Մովսեսի օգնությամբ փոխվեց իմ աշխարհընկալումը»,- ասում է տիկին Ռուզանն ու ընդգծում՝ «Մովսեսն այնքան նվիրումով ու ճիշտ մատուցեց անկախության գաղափարը, որ ես ունկնդրից դարձա գաղափարակից ընկեր»:

Երկրորդ կուրսում արդեն Մովսես ու Ռուզան Գորգիսյաններն ամուսիններ էին՝ ընդամենը 20 տարեկանում:

«Այդ մեծ սիրո և հավատի արդյունքում ծնվեց մեր ընտանիքը: Ծնող լինելու բերկրանքը վայելեցինք մեր Գոհար դստեր ծնունդով: Երջանիկ էինք: Գիտե՞ք, ես Մովսեսից այնքան ծաղիկ եմ ստացել, որ մի ամբողջ կյանք կբավարարի: Այդքան շատ զբաղված լինելով հանդերձ, նա նրբանկատ և ուշադիր էր մեր նկատմամբ: Ամեն անգամ, երբ ուշ էր տուն գալիս, սկզբում ծաղիկներն էր դռնից ներս մտցնում, տրամադրությունս բարձրանում էր ու նոր ինքն էր գալիս: Մի օր էլ շատ ուշացած եկավ, ասեց՝ «Ռուզ, 3-րդ մասի անցումի տակ մի կին ծաղիկներ էր վաճառում, մոտեցա իրենից ծաղիկներ գնելու. մարդկանց հոսք եղավ ու կինը շատ փնջեր վաճառեց: Ինձ էլ ասեց՝ տղաս, ինչ բարի ոտք ունեիր, ծաղիկներս վաճառեցի: Դե ես էլ ստիպված կողքն այնքան կանգնեցի, մինչև բոլորը վաճառի»: Շատ մեծ ուշադրությամբ էր մոտենում Գոհարիկի դաստիարակության հարցին»,- պատմում է Ռուզան Գորգիսյանն ու հիշում Մովսեսի՝ ձերբակալություններից մեկի ժամանակ բանտախցից Գոհարին գրված նամակը.


Մովսես և Ռուզան Գորգիսյանների դուտրը՝ Գոհարը

«Բարև Գոհարիկ ջան: Շնորհավորում եմ ծննդյանդ 6-րդ տարեդարձի կապակցությամբ: Ցանկանում եմ, որ Աստվածն ու բարին միշտ քեզ հետ լինեն: Իսկ ես հիմա քեզ հետ չեմ, որովհետև չար մարդիկ ինձ բանտում են պահում: Որովհետև բոլոր հեքիաթները ճիշտ են, և կյանքն էլ մի մեծ հեքիաթ է: Եվ հեքիաթներում, հիշու՞մ ես, չար ու բարի մարդիկ կան: Բարի մարդիկ ուժեղ են, իսկ չար մարդիկ` շատ: Բարիները չարերին ոչինչ չեն անում, որովհետև հավատում են, որ չարերը կհասկանան ու բարի կդառնան: Իսկ չարերը միշտ չարություն են անում և իմանալով, որ բարի մարդիկ ուժեղ են, վախենում են ու նրանց բանտ են տանում:

Հայրիկը ուզում է, որ բարի մարդիկ չհավատան չարերին և այնպես անեն, որ էլ չար մարդ չմնա մեր կյանքի հեքիաթներում: Այդ մասին գիտեն չար մարդիկ, դրա համար էլ հայրիկին փակել են բանտում: Բայց 2 օրից հայրիկը նորից կգա: Հիշու՞մ ես, որ շատ մարդիկ հավաքվել էին ցույցի ու ասում էին. «Հայեր, միացեք», այ դրանք բոլորը հայ էին ու բարի մարդիկ էին: Նրանք հավաքվել էին, որ իրար ճանաչեն: Չարերը զինվորներին բերեցին ու բոլորին ծեծելով ուղարկեցին իրենց տները կամ փակեցին բանտում:

Այ, հայրիկը, որ գա, մենք միասին ամեն ինչ կանենք, որ բարի մարդիկ նորից հավաքվեն, այս անգամ չարերին կքշենք և հայերը` բարիները, ազատ կապրեն, ու մեր հեքիաթներում էլ երբեք չար մարդիկ չեն լինի:
Գոհարիկ ջան, դու շատ լավ ու բարի աղջիկ ես, որովհետև դու իմ բալիկն ես ու հայ ես: Համբուրում եմ քեզ, 2 օրից կգամ: Իմ կողմից համբուրիր մայրիկին, տատիկներին, պապիկին ու բոլորին ասա, որ հայրիկս շուտով գալու է, չար մարդիկ նրան ոչինչ չեն կարող անել, որովհետև ինքն ուժեղ է:

24.12.1988թ.
Երևանի թիվ 1 բանտի 27 խցից
Մովսես»


Մովսես Գորգիսյանի՝ բանտից գրված նամակը

«Մենք պիտի անկախ պետություն ունենանք, որ կարողանանք սատար կանգնել և Արցախին, և համայն հայությանը»

Համալսարանն ավարտելուց հետո Մովսես և Ռուզան Գորգիսյանները մեկնում են Գորիս ու խաղում տեղի դրամ դրամատիկական թատրոնում: Բայց 1987թ.-ին աքսորից վերադառնում է Պարույր Հայրիկյանը, ԽՍՀՄ-ում տարածվում է գորբաչովյան «ժողովրդավարության» ոգին ու պայքարը նոր թափ է ստանում.

«Այն ժամանակ անհրաժեշտություն ծագեց ԱՄԿ-ն հանել ընդհատակից: Դրա հինգ նվիրյալները հիմնեցին ԱԻՄ-ը (Ազգային Ինքնորոշում Միավորումը): Մովսեսը ստանձնեց «Հրապարակայնություն» ամսագրի խմբագրի դերը և հետագայում հրատարակեց «Հայրենիք» ամսագիրն ու հայ ազատամարտին նվիրված բազում գրքույկներ, ի պաշտպանություն` ձերբակալված «Ղարաբաղ» կոմիտեի երկլեզու «Մեղադրվում են» և արտաքսված Պ.Հայրիկյանի «Ազատության ասպետը» ժողովածուները»,- հիշում է Ռուզան Գորգիսյանն ու շարունակում.

«Երբ սկսվեց ղարաբաղյան շարժումը, և հնչեց շեփորը, մարդիկ հրապարակ դուրս եկան: Նրանք մեծ հավատով սպասում էին, որ խորհրդային իշխանությունը սատար կկանգնի հայի արդար խնդրանքին և վանկարկում էին՝ «Լենին», «Պարտիա», «Գորբաչով» , անհամբեր սպասում էին «պլենումի» որոշումներին: Այնուհետև՝ սումգայիթյան ոճրագործությունից հետո, դարձյալ շարունակում էին գրել «նամակ ռուսաց թագավորին»: Բայց դրան ի պատասխան…Երևանն ուղղակի ողողվեց խորհրդային զորքով և զրահամեքենաներով: Տիրեց անհասկանալի վախի մթնոլորտ: Կրկին ձերբակալեցին և արտաքսեցին ԱԻՄ-ի նախագահ Պ. Հայրիկյանին և կազմակերպության պատասխանատվությունն ընկավ Մովսեսի ուսերին»:

Տիկին Ռուզանը հիշում է՝ Անկախականների բանակը (ԱԻՄ-ը) սկզբում փոքր էր, բայց համառորեն շարունակում էր պայքարել, երթեր և հանրահավաքներ կազմակերպում ու այդ ընթացքում Մովսես Գորգիսյաննը միշտ կրկնում էր՝ «Հույսներս մեզ վրա պիտի դնենք, և միայն Հայաստանի պետականության վերականգնումից հետո ինքնիշխան պետությունը կարող է տեր կանգնել իր ազգին, իր ազգի շահերին»:

«Մենք անկախություն ունենք մեր մեջ, ուղղակի ուզում ենք տեր լինել այդ անկախությանը»,- Մովսեսի խոսքերն է մեջբերում տիկին Ռուզանն ու ավելացնում.

«Մովսեսն առաջին հերթին մարդկանց մտքերը կարողացավ փոխել: Կարողացավ մարդկանց մեջից հանել վախի զգացողությունը: Կարողացավ ապացուցել, որ ինչքան էլ կոմունիստական դաստիարակություն ենք ստացել`
միևնույն է՝ ամեն մեկիս ներսում նստած է ազատատենչ հայը, որը մի օր պոռթկալու է: Ինքն ասում էր՝ «Մենք պիտի անկախ պետություն ունենանք, որ կարողանանք սատար կանգնել և Արցախին, և համայն հայությանը» »:

«Մեր աղջիկը շատ ավելի վաղ էր ինքնորոշվել…»

«Մովսեսի մոր` Ալիս մայրիկի, ծննդյան օրը մայիսի 28-ն է»,- պատմում է Ռուզան Գորգիսյաննո ու հիշում, որ մոր ծննդյան նախորդ օրը Մովսեսը տուն եկավ, ծնկեց մոր առջև և ասաց.

«Մամ, ծննդյանդ ամենալավ նվերը վաղը կմատուցեմ: Եռագույնի վերադարձը Հայաստան և դրոշի ծածանումը վաղը կլինի»:

Հայրենադարձված և սիբիրյան աքսոր տեսած մայրը անհանգստացավ որդու համար:

«Դրանից հետո կարող եմ հանգիստ մեռնել»,- ասաց Ալիս մայրիկն ու ավելացրեց՝ «Զավակս, զգույշ կըլլաս, աս երկրին մեջ անանկ բաներ տեսանք, ասոնք ամեն ինչի ունակ են»:

Եռագույնը Մովսեսի մոր ու հոր դաշնակցական գերդաստանի վաղեմի երազանքն էր (մասնավորապես, Մովսեսի պապի՝ հայդուկապետ Սամի Չաուշի, ով նաև Սարդարապատի ճակատամարտի մասնակից էր):

«Հիշում եմ, հաջորդ օրը` 1988թվականի մայիսի 28-ին, Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման տարեդարձին, Անկախության հրապարակում ԱԻՄ-ի հանրահավաքն էր: 70-ամյա խավարից դուրս բերվեց և ծածանվեց Անկախության Եռագույնը: Նա կատարեց իր մորը տված խոստումը»,- պատմում է տիկին Գորգիսյանն ու ավելացնում՝ իրենց ընտանիքի բոլոր անդամները մկրտվել են մայիսի 28-ին:

«Մեր աղջիկը`Գոհարիկը, առաջին դասարանում սոսնձել էր դասագրքի բոլոր այն էջերը, որոնց վրա Լենինի նկարներ կային: Երբ ուսուցչուհին նախատեց, թե երեխային քաղաքականացրել ենք, Մովսեսը մեղմ ժպտալով ասաց նրան. «Մեր աղջիկն ավելի վաղ է ինքնորոշվել, հուսամ, որ մի օր կհասկանաք իրեն և հպարտությամբ կհիշեք»: Մի անգամ Մովսեսը Գոհարիկին տարել էր սրճարան` «Պապլավոկ» և ՀՀՇ-ի Դոնարի մոտ թողնելով այլ ժամադրության էր գնացել: Երբ վերադարձել էր, տեսել էր, որ Դոնարը Գոհարիկի թաթիկներն է համբուրում, իսկ սեղանին` վարդերի մի փունջ: Դոնարը պատմել էր, որ երեխային զբաղեցնելու համար զրույցի էր բռնվել և հարցրել, թե ինքն էլ է ուզու՞մ, որ Ղարաբաղը մերը լինի: Գոհարիկն էլ ծիծաղել է և ասել. «Դուք մեծ եք և չգիտե՞ք, որ մինչև ազատ և անկախ Հայաստան չլինի, մեր հողերն էլ մերը չեն լինի: Գիտե՞ք, ինչ եմ երազում, բայց հայրիկիս դեռ չեմ ասել... ուզում եմ մինչև մեծանալս մի օր նստեմ Մասիս սարին ու նայեմ Մեծ Հայաստանին, հայրիկս ո՜նց կվախենա, կմտածի սարից կընկնեմ» »,- պատմում է տիկին Ռուզանը:


Մովսես Գորգիսյանը՝ ձախից. աջից՝ նրա պապը՝ հայդուկապետ Սամի Չաուշն, ով մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին

«Հայրենյաց սերն է հաղթանակի գրավականը, ոչ թե` թշնամու հանդեպ ունեցած ատելությունը»

Ռուզան Գորգիսյանն ասում է.  «Մովսեսն իր կյանքով մեզ ապացուցեց, որ հայրենյաց սերն է հաղթանակի գրավականը, ոչ թե` թշնամու հանդեպ ունեցած ատելությունը»,- ու ավելացնում.

«Պատերազմի ժամանակ ամենքն էլ հայրենյաց պաշտպաններ են դառնում: Այլ տարբերակ չկա` պաշտպանում ես հողդ, օջախդ, մանկանդ, պատիվդ :Այլընտրանք չի էլ կարող լինել: Այդ օրերին լուր եկավ, որ Երասխավանում իրավիճակը սրվել է: ԱԻՄ-ի «Անկախության Բանակը» պատրաստ էր մեկնելու…
Դա Սարդարապատ չէր, վստահ եմ նաև, որ Մովսեսի կռիվը չէր…
Նա մեծ ճակատամարտի էր դուրս եկել` այդ ճակատամարտը Հայոց պետականության վերականգնումն էր, Հայաստանի Հանրապետության կերտումը, իսկ անելիքները` բազում: Բայց ո՞վ կհանդնգներ նրա առաջ կանգնելու և ո՞վ կարող էր որոշել գնալ կամ չգնալ ռազմի դաշտ: Դա հայրենյաց կանչն էր, որ Մովսեսի ամենավերջին ու անմնացորդ նվիրմամբ արտահայտվեց»,- ասում է տիկին Ռուզանը.

«Երասխավան գնաց որպես Հայրենյաց պաշտպան և վերադարձավ որպես` անմահություն»,- ավելացնում է նա: 

 

«Չմոռանաք տապանաքարիս գրել. «Պրպտող միտք ուներ հանգուցյալը»»

«Մովսեսին անգամ իր հակառակորդներն էին գնահատում»,- պատմում է Ռուզան Գորգիսյանն ու հիշում, որ մի անգամ իրենց տանը կատարվող խուզարկությունից հետո պահարանի ապակուց անհետացավ Մովսեսի նկարը՝ Եռագույնը ձեռքին.

«Հետո պարզվես, որ խուզարկող ոստիկաններից մեկն է վերցրել, քանի որ հիացած էր Մովսեսով: Մի անգամ, երբ խուզարկում էին մեր բնակարանը, Գոհարիկի հագուստի տակ ինչ հնարավոր էր թաքցրի և ասացի, որ արագ վազի բակ և թփերից մեկի տակ դատարկի ու նորից վերադառնա, որ էլի օգնի ինձ: Այդ տարիներին մեր տունը գրասենյակ էր, որտեղ և հավաքներ էին տեղի ունենում և թռուցիկներ էին տպագրվում և խմբագրական աշխատանքներ էր կատարվում: Մի խոսքով, այդ փոքր բնակարանում հսկայական գործունեություն էր ծավալվում, և հաճախ նույնիսկ շարժվելու հնարավորություն չկար: Ամենուր թղթեր, գրամեքենաներ և այլն… Խուզարկության ընթացքում երեխային չէին արգելում ելումուտ անել:

Մի քանի անգամ Գոհարիկը գնաց-եկավ, ինչ կարողացավ` տարավ: Երևի այդ անգամ շատ էի լցրել և փոքրիկ ձեռքերով չկարողանալով ծանրությունը պահել, հանկարծ թղթերը թափվեցին հագուստի տակից, իսկ երբ կռացավ հավաքելու, ամբողջը թափվեց: Սիրտս ճմլվում է, երբ հիշում եմ, թե ինչ մեղավոր հայացքով նայեց: Բարեբախտաբար, այդ պահին բոլորը կողքի սենյակում էին և միայն Օրջոնոկիձեի ոստիկանության ներկայացուցիչն էր դռան մոտ (կարծեմ թե փոխգնդապետ էր, լավ հիշում եմ իրեն էլ, անունն էլ): Չգիտեմ, 5-ամյա երեխայի շփոթմունքից հուզվեց, թե իմ վիճակը գնահատեց, թե հայն ու մարդը խոսեց, ինչևէ, ձևացրեց, թե չի հասկանում ինչ թղթեր են և օգնեց Գոհարիկին»,- ասում է տիկին Ռուզանն ու հիշում, որ Մովսեսի ամեն անգամյա ձերբակալությունների արդյունքում, նոր մարդիկ էին միանում անկախականներին, քանի որ Մովսեսն անգամ բանտերում գտնվող մարդկանց էր Անկախությամբ վարակում:

Պարբերական դարձած ձերբակալությունների մասին խոսելիս տիկին Ռուզանը մի հետաքրքիր պատմություն է հիշում.

«Մովսեսը մի կոստյում ուներ, որ իրեն շատ էր սազում: Ընդհանրապես սիրում էր կոկիկ հագնվել` բաճկոն, ժիլետ, փողկապ, սպիտակ վերնաշապիկ և տաբատն էլ ինքն էր հարդուկում, որ դժգոհ չլիներ: Այդ կոստյումը հաճախ չէր հագնում, դա պաշտոնական հավաքների, միջոցառումների ժամանակ էր կրում: Բայց ստացվեց այնպես, որ 1988թ. մարտի 24-ի ձերբակալման ժամանակ կոստյումը ծառայեց որպես ցերեկային և գիշերային հագուստ: Մեկուսարանում հագուստ փոխելու հնարավորություն չէին տալիս: Հաճախ էր կրկնում, որ ինքն իսկ և իսկ պապն է` Սամի Չաուշը: Ալիս մայրիկը պատմում էր, որ Մովսեսի հայրն էլ ամեն օր այնպես էր հագնվում՝ կարծես համագումարի էր մասնակցելու: Այսպիսով, 30 օրյա մեկուսացումից վերադառնալուց հետո, ես կոստյումը քիմիական մաքրման տարա: Այն 2 ամիս կախված էր զգեստապահարանում: Ստացվեց այնպես, որ զուգադիպեց` կոստյումը հագնելու օրը դարձյալ ձերբակալվեց: Բախտը բերում էր` հագուստի կտորները շատ լինելու արդյունքում, դրանք նպատակային ծառայում էին որպես բարձ, ծածկոց, վարագույր և այլն: Պատմությունը կրկնվեց՝ երկրորդ ձերբակալումից հետո էլ կոստյումը քիմմաքրման ուղարկեցի ու կախեցի զգեստապահարանում: Երկար ժամանակ այն մեջտեղ չէի հանում՝ որպես ձերբակալման չարաբաստիկ նախանշան: Մի օր հիշեց կոստյումի գոյության մասին և ցանկություն հայտնեց հագնելու: Չէի ուզում, ընդվզեցի, բայց՝ ապարդյուն: Դա իր 3-րդ ձերբակալման օրն էր: Այնուհետև զարմանալիորեն 4-րդ, 5-րդ, 6-րդ ձերբակալությունների ժամանակ կոստյումն իր հագին էր: Փաստորեն, ստացվեց, որ կոստյումն էլ էր իր հետ քաղաքական բանտարկյալ: Ինչ ճանապարհ ասես չանցավ հագուստը, ինչ ասես չտեսավ, չլսեց, չիմացավ ու չսովորեց, իր գրպաններում ինչ մտքերի ու անելիքների գրություններ, թռուցիկներ կրեց…Կատակում էի, թե հետմահու արժանահիշատակ կոստյումը պատմության թանգարանին եմ հանձնելու, ինչին ի պատասխան ասում էր.

«Ինչի հետևից ես ընկել, գործն է անմահ լավ իմացեք, որ ապրում է դարեդար...»:

Կոստյումը այսօր էլ զգեստապահարանում է՝ անականջ, անաչք ու անշուք,ցավոք, հիշողություն դարձած ու անպիտանելիության ցավից խեղճացած որպես լուռ վետերան-վկա»,- պատմում է Ռուզան Գորգիսյանն ու ավելացնում՝ այն ժամանակ, երիտասարդ տարիքում, մահվան մասին այնքան հեշտ էին խոսում.

«Մի օր կատակով ասեցի` «Դու որ չլինես, մենք ի՞նչ ենք անելու, Մովսես», պատասխանեց՝ «Մի մահախոսական է, դա էլ դուք ասեք, բայց չմոռանաք տապանաքարիս գրել. «Պրպտող միտք ուներ հանգուցյալը» »: Իսկապես այն ժամանակ հեշտ էինք կատակում մահվան թեմայով: Կատակում էինք, չնայած երկուս էլ գիտակցում էինք մեր կատակների մոտալուտ լրջությունը …»,- ասում է Ռուզան Գորգիսյանն ու լռում:


Մովսես Գորգիսյանի աղջկա՝ Գոհարի որդին. Մովսես Գորգիսյան կրտսերը
 
«Իմ դառնության պահերին ես միշտ դպրոց ու մանկապարտեզ եմ գնում, որովհետև դա միակ տեղն է, ուր այլրևս հարցականի տակ չեմ դնում Մովսեսի ճիշտ լինելը»

«Այնուամենայնիվ, մեր զրույցը դրական նոտայով ավարտենք»,- ասում է տիկին Գորգիսյանն ու շարունակում.

«Այո, Մովսեսի երազած «վաղվա Հայաստանը» դժվար թե այսպիսին պետք է լիներ ու ես հիմա դառնության պահեր իսկապես հաճախ եմ ունենում: Բայց մի բան կա, որ փրկում է: Այդ պահերին ես միշտ դպրոց ու մանկապարտեզ եմ գնում, որովհետև դա միակ տեղն է, ուր այլևս հարցականի տակ չեմ դնում Մովսեսի ճիշտ լինելը: Այնտեղ վերջանականապես համոզվում եմ՝ հանուն այս երեխաների արժեր…»:

Նախորդող հրապարակումներ՝ Տղերքը. Պետոն. Զինվորի առջևից գնացողն ու հզոր ժպիտով հրամանատարը

Տղերքը. Դևը. Մահվան միջոցով կյանք ապրածն ու ժողովրդի խիղճը

Հեղինակ՝ Յանա Շախրամանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:07 Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը Այսօր, 11:03 Փաշինյանի ուղերձում բացակայում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը․ Թյուրքագետ Այսօր, 11:00 Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ Շվեյցարացի պատգամավոր Այսօր, 10:58 Հացադուլից հետո հորս պահման պայմանները խստացվել են․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը՝ CNN-ին Այսօր, 10:55 Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Հայոց ցեղասպանության օրվա առթիվ` Հայաստանի ղեկավարի կողմից. Թուրքագետ Այսօր, 10:51 Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա Այսօր, 10:48 Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ՀՀ ԱԳՆ Այսօր, 10:44 Այս պահին Սրբազանին ուղղված յուրաքանչյուր հարված իրականում մեր երկրի ու ժողովրդի ապագան է վնասում. Հրանտ Մելիք-Շահնազարյան Այսօր, 10:40 Առաջին սահմանային սյունը տեղադրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին, սա ևս մեկ քայլ է դեպի խաղաղություն․ Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Այսօր, 10:32 Մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում. Գագիկ Ծառուկյան Այսօր, 10:29 Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը Այսօր, 10:26 Հայոց ցեղասպանությունն անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ պատգամավոր Այսօր, 10:22 ԼՂ էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը. Շվեդիայի խորհրդարանի անդամ Այսօր, 10:18 Վերահաստատում ենք մեր հանձնառությունը` հանցագործության դատապարտման, ճշմարտության ճանաչման և արդարության վերականգնման գործում. ՄԻՊ ուղերձը Այսօր, 10:08 Երեկ ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան Այսօր, 10:05 Ավտոմեքենան բախվել էր գազատար խողովակին. գազի արտահոսք է եղել Այսօր, 10:00 Քաղաքացին Երևանի նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ Այսօր, 09:57 Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար Այսօր, 09:52 109-րդ տարելիցն է, պիտի ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը, պիտի կանխենք ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան Այսօր, 09:46 «Ժողովուրդ». ՔՊ-ի համար ընդդիմության ցանկացած առաջարկ անընդունելի է, անգամ, եթե դա Հայաստանի շահերից է բխում Այսօր, 09:43 Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են Կարեն Ասրյանի հուշամրցաշարի բացմանը Այսօր, 09:36 «Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին Այսօր, 09:31 Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ. կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը. Սերժ Սարգսյան Այսօր, 09:28 «Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել Այսօր, 09:22 ​Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. մեր ժողովուրդը հզոր է ու պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. Վեհափառ Հայրապետ Այսօր, 09:17 «Հրապարակ». Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը, թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի Այսօր, 09:16 «Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն Այսօր, 09:14 Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին Այսօր, 09:12 «Հրապարակ». Տավուշյան ընդվզումը վախեցրել է իշխանական շատ պատգամավորների Այսօր, 09:11 «Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել Այսօր, 09:09 Մեծ եղեռնը դատավճիռ չէ մեզ համար, այլևս երբեք. մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ. Նիկոլ Փաշինյան Այսօր, 09:08 «Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին Այսօր, 00:31 Տավուշում բոլոր ձերբակալվածներին ազատ են արձակել՝ բացի Սուրեն Պետրոսյանից․ նրան մեղադրում են իբր «խուլիգանություն» կատարելու մեջ 23/04/2024 23:54 Ոստիկանների մեջ մի զանգված կար, որն առավել ագրեսիվ էր․ Առաջին իսկ վայրկյանից կոպիտ ու կոշտ էին, սպառնալիքներ էին հնչեցնում․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 23/04/2024 23:40 Պահանջում ենք իշխանությունից դուրս բերել ՀՀ-ում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն. ԵԿՄ Վանաձորի խորհուրդ 23/04/2024 23:26 Ով փորձում է կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանությունը, նզովյալ պիտի լինի, ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա 23/04/2024 23:06 Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին՝ հետաքննել ոստիկանների կողմից անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի շարունակական դեպքերը․ Freedom House 23/04/2024 22:36 Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում․ Հուսամ՝ այսօր Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղադրված սահմանային առաջին սյունը նույն հետևանքը չի թողնելու, ինչ անցակետն է թողել 23/04/2024 22:19 Տավուշի Կիրանցում ջահերով երթ է՝ ի ոգեկոչումն Հայոց ցեղասպանության 1,5 միլիոնից ավելի զոհերի հիշատակի 23/04/2024 22:01 Անահիտ Մանասյանը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին 23/04/2024 21:55 Իրենք «մոռանում են», որ Թուրքիայի կամ Ադրբեջանի ագենտներ են, մանիպուլյացիա են անում, հոգևորականին են վարկաբեկում․ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյան 23/04/2024 21:38 Տավուշից տարածքներ հանձնելու դեմ հանդես եկող 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկել ոստիկանները 23/04/2024 21:33 Արշակ Կարապետյանը անհնազանդության ակցիաներ է սկսում 23/04/2024 21:25 ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը 23/04/2024 21:12 Ինչպես են ոստիկանները ցրում Տավուշից հողերի հանձնման դեմ բողոքողների ցույցը (լուսանկարներ) 23/04/2024 20:54 Բերման են ենթարկել նաև«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանին 23/04/2024 20:53 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին. վերջինս ներկայացրել է իր մտահոգությունները 23/04/2024 20:45 Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին․ ձերբակալվել են Սուրեն Պետրոսյանն ու Միհրան Մահսուդյանը 23/04/2024 20:31 Երկրապահից հեռու մնացեք, թողեք՝ մենք մեր սահմանները պահենք․ Սասուն Միքայելյան (Տեսանյութ) 23/04/2024 20:06 «Իրատեսական է, դրա ժամանակն էլ է գալու»․ Սերժ Սարգսյանը՝ գործող իշխանություններին հեռացնելու մասին (Տեսանյութ) 23/04/2024 19:53 «Տրամաբանության նշույլ անգամ չկա»․ ՀՀ երրորդ նախագահն արձագանքեց Հայաստանից տարածքներ հանձնելն արդարացնող պնդումներին՝ հնչող գործող իշխանության կողմից 23/04/2024 19:42 Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ 23/04/2024 19:36 Հույս ունեմ՝ այն հակազդեցությունն ու դիմադրությունը, որը կա Տավուշում, առաջիկա օրերին կդառնա համահայաստանյան, համաժողովրդական․ Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ) 23/04/2024 19:23 Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ 23/04/2024 19:03 «Ինձ չեմ տեսնում այն Երկրապահ կամավորական միության շարքերում, որը տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա»․ Արայիկ Ղարիբյանը հրաժարվել է ԵԿՄ անդամակցությունից 23/04/2024 18:51 Փաշինյանը Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամների հետ տարածաշրջանային հարցեր է քննարկել 23/04/2024 18:36 Մարսելի արքեպիսկոպոսն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին 23/04/2024 18:25 ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին 23/04/2024 18:15 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է մի քանի օր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածքներ հասցրած տղամարդու դին՝ կախված վիճակում 23/04/2024 18:02 Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին վերահաստատում ենք արդարադատության համար պայքարը շարունակելու մեր կամքը․ Հայ դատի Միջին Արևելքի հանձնախումբ 23/04/2024 17:50 Սյունիքում տրամադրությունները լարված են 23/04/2024 17:39 Ալիևը գոհ է․ «Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել» 23/04/2024 17:26 «Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյանը՝ Տավուշում սահմանային սյուն տեղադրելու մասին 23/04/2024 17:19 «Անհնար է, Հայաստանը չի կարող ազատվել եռակողմ հայտարարության այդ դրույթից»․ Ալիևը կրկին «Զանգեզուրի միջանցքն» է պահանջում 23/04/2024 17:13 Անհապաղ վերանայել մամուլի դեմ ուղղված կառավարության որոշումը և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հնարավորություն տալ ազատորեն լուսաբանել Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները․ ՀԺՄ 23/04/2024 17:04 Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ 23/04/2024 16:51 Ալիևը հայտարարել է դելիմիտացիայի ժամանակ Հայաստանին նոր տարածքային պահանջներ ներկայացնելու մտադրության մասին․ «Էքսկլավներն» է պահանջելու 23/04/2024 16:42 Մեր բոլոր գործընկերները ողջունել են այս գործընթացը՝ բացառությամբ մեկ երկրի, «не знаю почему» և մեկ էլ դուք եք դեմ. Վարդանյանը՝ ընդդիմությանը 23/04/2024 16:36 ԱԺ նախագահն իտալացի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը 23/04/2024 16:29 Իշխանական հնարավոր բոլոր լծակներով, սատելիտներով փորձ է արվում Սրբազանի վերաբերյալ տարածել վարկաբեկիչ, սուտ տեղեկատվություն. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 23/04/2024 16:20 Կարմրուկով պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում 23/04/2024 16:18 Արկադի Դումիկյանը ներկայացրել է իր նոր՝ «Դուդուկ» տեսահոլովակը 23/04/2024 16:16 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 113 դեպք 23/04/2024 16:15 Ադրբեջանը մտադիր չէ միանալ ԵԱՏՄ-ին. Ալիև 23/04/2024 16:13 Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը 23/04/2024 16:10 Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև 23/04/2024 16:07 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 23/04/2024 15:59 Մենք տուն չենք տալիս թշնամուն. տավուշցի ՔՊ-ական պատգամավոր 23/04/2024 15:56 Անվստահություն, եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ Հայտարարություն 23/04/2024 15:53 Վախենալու է՝ վաղն ինչ ուղերձով է հանդես գալու ՀՀ ղեկավարը, որը կարող է անդառնալի ծանր հարված հասցնել ցեղասպանության ճանաչմանը 23/04/2024 15:47 Իշխանության կողմից հարգանքի տուրք մատուցելու արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից 23/04/2024 15:44 Սասուն Միքայելյան, Դուք և Ձեր կցորդները հավաքեք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 23/04/2024 15:38 Էրդողանի հայտարարությունը փաստում է, որ այս իշխանության՝ Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելու գործընթացն իրականություն է. Թուրքագետ 23/04/2024 15:29 Նոյեմբերյան քաղաքի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում. Պատգամավոր 23/04/2024 15:24 Կարճ ասած՝ Ոսկեպարը կմնա ձեր պատկերացրած անկլավ. Ոսկեպարի գյուղապետ 23/04/2024 15:15 Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի հետագա առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ 23/04/2024 15:12 Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ 23/04/2024 15:03 Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը 23/04/2024 14:58 Հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ. Կիրանցի վարչական ղեկավար 23/04/2024 14:48 Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան 23/04/2024 14:38 Քաղաքացիները «Հայփոստ»-ից կեղծ SMS են ստանում, որը ներկայացվում է որպես աշխատանքի «թույն» առաջարկ. Մարտիրոսյան 23/04/2024 14:27 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Դավթյան 23/04/2024 14:05 Ռուբինյանը և Հունաստանի դեսպանը կարևորել են Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության հաստատումը 23/04/2024 13:54 Այս փուլում ժողովուրդն անտարբեր է, ընդդիմությունն՝ անկարող, իշխանությունն էլ թրքամետ է. Շարմազանով 23/04/2024 13:50 Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը 23/04/2024 13:48 Նիկոլի կնիկը 1 միլիոնանոց հաց է ուտում, իսկ մենք սոված-ծարավ ընկել ենք քուչեքը. Գեղարքունիքցի 23/04/2024 13:45 Մեր իրավունքների պաշտպանության հարցն այսօր առավել քան երբևէ վերանորոգելու անհրաժեշտութուն կա. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 23/04/2024 13:41 «Տղավարի հելեք կանգնեք. կուսակցական խաղեր չտալ». Գեղարքունիքում պայքարի են դուրս եկել (Տեսանյութ) 23/04/2024 13:37 Կիրանցում դասադուլ է 23/04/2024 13:35 «Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, ժամանակն է՝ Թուրքիայի հետ հարաբերություններում ստեղծեք նոր ճանապարհային քարտեզ»․ Էրդողանը՝ ՀՀ-ին

Տվյալ բաժնի վերջին նյութերը