15/04/2014 17:28
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Շանթ Հարությունյանին
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այցելել է «Վարդաշեն» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ: Այս մասին տեղեկանում ենք պատգամավորի Facebook-յան էջից:
«Հանդիպումներ ունեցա նոյեմբերի 5-ի գործով կալանավորված Շանթ Հարությունյանի, Վարդան Վարդանյանի, Վահե Մկրտչյանի, Ալեք Պողոսյանի, Լիպարիտ Պետրոսյանի, Ավետիս Ավետիսյանի, Տիգրան Պետրոսյանի, Սեւակ Մնացականյանի, Մկրտիչ Հովհաննիսյանի, Ալբերտ Մարգարյանի, Արմեն Հովհաննիսյանի, Հայկ Հարությունյանի հետ:
Հանդիպեցի նաև ազատամարտիկ-ակտիվիստ Վոլոդյա Ավետիսյանի հետ:
Տպավորիչ էր փաստը, որ նրանց բոլորին ավելի շատ հետաքրքրում էր Հայաստանի, քան թե իրենց անձնական ճակատագիրը:
Թերևս՝ հենց սրանում է քաղբանտարկյալի առանձնահատկությունը»,-գրել է Նիկոլ Փաշինյանը:
Նախորդող հրապարակումներ՝ Դատարանը մերժեց Վ. Ավետիսյանի բողոքը. Ազատամարտիկները մտան դատարան
Շանթ Հարությունյանին տեսակցելու արգելքը հանվել է