15/04/2014 14:28
Թոշակառուն կծել է հարևանին՝ իր շներին պաշտպանելու համար
Կրասնոդարում 77-ամյա բնակիչը նկատողություն է արել շներ պահող իր թոշակառու հարևանուհուն, ով հարձակվել և մի քանի անգամ կծել է 77-ամյա ծերունուն:
Vesti.ru-ի փոխանցմամբ, տղամարդը ասել է, որ շների բարձր հաչոցները խանգարում են իրեն, ինչին ի պատասխան կինը հարձակվել է տղամարդու վրա և մի քանի անգամ հարվածելուց հետո կծել է նրան:
Ոստիկանությունը թոշակառու կնոջ նկատմամբ քրեական գործ է հարուցել՝ մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով: Տիկնոջը սպառնում է 3 ամիս ազատազրկում: