15/04/2014 17:13
Հրդեհված բնակարանում հայտնաբերվել է 53-ամյա բնակչի դին
Ապրիլի 13-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի 93 շենքի թիվ 1 բնակարանում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նույն օրը, ժամը 21.35-ին, հրդեհը մարվել է մարտական 1 հաշվարկի ուժերով:
Պազվել է, որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, Բլբուլյան փողոցի 93 շենքի թիվ 1 բնակարանում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 1961 թ. ծնված Ռոբերտ Ղազարյանը ծխահարվել, այրվել և մահացել է:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: