15/04/2014 18:30
Մեկ օրում բացահայտվել է սպանության՝ 1, մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպք
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 13-ը, խարդախության` 5, խուլիգանության` 2, մաքսանենգության` 4, ավազակային հարձակման և յուրացման 1-ական դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության 4 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 2 մարդ զոհվել է, 4-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: