15/04/2014 20:29
Ռոստելեկոմը ստանձնել է կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն
Ռոստելեկոմ ընկերությունը իր ձևավորման օրվանից հայրենակիցների նկատմամբ ստանձնել է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականությունը: Հայրենակիցների նկատմամբ հոգատար լինելու, նրանց աջակցելու, նրանց կյանքն ավելի բովանդակալից ու հարմարավետ դարձնելու կոչով ու ձգտումով Ռոստելեկոմ ընկերությունը աջակցություն է ցուցաբերում մեր հասարակության կյանքի տարբեր ոլորտներում: Հիմնական ուղղություն վերցնելով համազգային նշանակություն ունեցող ծրագրերի աջակցությունը, պետական կարևորության ենթակառուցվածքներին ծրագրերի աջակցությունը, ինչպես նաև երեխաններիզարգացման բնականոն ընթացքի ապահովմանն ուղղված միջոցառումների իրականցումը:
Հավատարիմ մնալով իր կողմից որդեգրած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաքաքականությանը, սույն թվականի մարտի 1-ից սկսած Ռոստելեկոմ ընկերությունը անվճար ինտերնետ կապի հասանելիություն է ապահովելու քաղաք Աբովյանի հետևյալ ուսումնակրթական հաստատություններում՝ Աբովյանի N 4, N 5, N 6, N 7 N 9, N 10 N 12 մանկապարտեզներներ, Գեղարվեստի դպրոց, Զարե Սահակյանցի անվան Երաժշտական դպրոց, Շախմատի դպրոց, Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոն, Աբովյանի համայնքային գրադարան (Մշակույթային հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմկերպություն), Աբովյանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն: Բարձորակ ինտերնետ կապի հասանելիությունը երեխաներին հնարավորություն կտա տեղեկանալ համաշխարհային նորություններին, մասնակցել օնլայն դասերի և օգտվելինտերնետիանսահմանափակ հնարավորությունից:
2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ մանրածախ շուկայումRostelecomապրանքանիշի ներքո:
ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերության ցանցն ամբողջությամբ հիմնված է օպտիկա-մանրաթելային մալուխի վրա՝ ծածկելով ՀՀ տարածքի 80%-ն ու տարածվելով ավելի քան 2500 կմ: Ցանցը միացված է տարածաշրջանի հիմնական մագիստրալային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն հանգույցների, ինչպես նաև Իրանի և Վրաստանի հետ միջազգային կապուղիների միջոցով:
Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ:
Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:
2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղմատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայություն:
Ներկայումս ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևանի Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն,Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորքև Ավան վարչական շրջաններում ևԱբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Մարտունի, Կապան, Քաջարան, Սևան և Իջևան քաղաքներում:
***
«Ռոստելեկոմ»(www.rostelecom.ru) ընկերությունը ռուսաստանյան հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում երկրի ողջ տարածքով:
Ընկերությունը առաջատար է ինտերնետի հասնալիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ ավելի քան 6 մլն-ը:
«Ռոստելեկոմ» ընկերությունն առաջատար է ռուսաստանյան պետական կառույցների և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին հեռահաղորդակցության ծառայություններ մատուցողների շարքում:
Առաջատար դիրքերը պահպանվում են նաև էլեկտրոնային կառավարության ոլորտում ինովացիոն լուծումների, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտում:
Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝ Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն «BB+» է: