15/04/2014 19:31
Հիմա աշխատում ենք ծրագրի վրա, որն ինձ համար երազանք է. Նորո. Life. panorama
Երգիչ Նորոն՝ Նորայր Կիրակոսյանը, արդեն չորս տարի է՝ բնակվում է ԱՄՆ-ում, որտեղ նա երգում է ռեստորանում, մասնակցում է համերգների: Երգիչն այնտեղ ամուսնացել է և որդի ունի: Life.panorama.am-ի հետ զրույցում Նորոն պատմեց ԱՄՆ-ում աշխատելու, ներկայիս ծրագրերի և հայրենիք գալու մասին:
- Արդեն շուրջ չորս տարի է՝ բնակվում եք ԱՄՆ-ում. ի՞նչ չկա Հայաստանում, որը կա այնտեղ, ի՞նչը Ձեզ դրդեց մեկնել արտերկիր:
-Այստեղ շատ բան կա, որ Հայաստանում չկա և՝ հակառակը, ուղղակի որոշեցի այստեղ ապրել մի որոշ ժամանակ:
-Գիտենք, որ հայ համայնքում հասցրել եք ճանաչում ձեռք բերել, այդտեղ հաճախակի՞ եք հանդես գալիս համերգներով:
-Հայ համայնքում, այո, ճանաչում են՝ որպես երգիչ, և հաճախ եմ համերգների մասնակցում, նաև աշխատում եմ ռեստորանում՝ բենդիս հետ միասին: Հանդիսատեսն ինձ ջերմ է ընդունում. դա ամենակարևորն է:
-Այդտեղի հայ աստղերի հետ կապը պահո՞ւմ եք, ու՞մ հետ եք մտերիմ:
-Մտերիմ եմ այստեղի երգիչների հետ՝ Արմեն Ալոյանի, Արմենչիկի, Հարութ Բալյանի և այլոց հետ. մի խոսքով, բոլոր նրանց, ովքեր ապրում են այստեղ: Որևէ առիթի դեպքում անպայման հավաքվում ենք:
-Ամերիկյան կյանքում կա՞ մի խոչընդոտ, որը մինչև այժմ չեք հաղթահարել:
- Ամերիկայում խոչընդոտ չկա. այս երկրում ամեն ինչի հնարավոր է հասնել, միայն պետք է աշխատել և ցանկանալ:
-Հիմա ի՞նչ աշխատանքներ եք այդտեղ տանում, առաջիկայում երկրպագուների համար ի՞նչ անակնկալներ ունեք:
-Այժմ աշխատում եմ շատ տաղանդավոր մարդկանց՝ Արթուրի և Բինայի հետ, ովքեր իրենց բոլոր խորհուրդներով և աշխատանքով ամեն ինչ անում են, որ աշխատանքը լինի պրոֆեսիոնալ: Նրանք զբաղվում են նաև իմ երաժշտական պրոդյուսինգով: Նշեմ, որ այս տարի շատ նորություններ ունեմ երկրպագուներիս համար՝ նոր երգեր ու տեսահոլովակներ:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: