15/04/2014 16:55
Ռադան Ղրիմը ճանաչել է օկուպացված տարածք
Գերագույն Ռադայի պատգամավորները Ղրիմը և Սևաստոպոլը ճանաչել են որպես ժամանակավորապես օկուպացված տարածք:
Utro.ru-ի փոխանցմամբ, օրինագծի համաձայն՝ օկուպացված են համարվում Ղրիմի օդային տարածքը, ինչպես նաև՝ ներքին ջրերը:
Ղրիմի բնակիչները հնարավորություն կունենան մասնակցել նախագահական ընտրություններին և քվեարկել ուկրաինական ցանկացած չօկուպացված քաղաքում: Ցանկացած կառույցի և պաշտոնյայի գործունեությունը օկուպացված Ղրիմում համարվում է անօրինական:
Նախորդող հրապարակում՝ Ղրիմն ու Սևաստոպոլը դաշնությունների կարգավիճակով մտան ՌԴ կազմի մեջ