15/04/2014 14:04
Ուկրաինայի նախագահի թեկնածու Օլեգ Ցարևին դաժանորեն ծեծել են (Տեսանյութ)
Կիևում «Աջ սեկտորի» ակտիվիստները դաժանորեն ծեծել են նախագահի թեկնածու Օլեգ Ցարևին, ով այս պահին գտնվում է ծանր վիճակում:
Topnews.ru-ի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել ISTV հեռուստաընկերության մոտ, ուր թեկնածուն ժամանել էր «Խոսքի ազատություն» հեռուստաշոուին մասնակցելու համար:
Հեռուստաշոուից հետո շենքի մոտ հավաքված ակտիվիստները դաժանորեն ծեծել են Ցարևին, ում կատաղած ամբոխի հաշվեհարդարից փրկել է պետական պահպանության ծառայությունը:
Նշվում է, որ ծայրահեղականները հայհոյել են Ցարևին և պահանջել, որ նա հրաժարվի մասնակցել նախագահական ընտրություններին: