15/04/2014 10:10
Վարդան Այվազյանը ուզում է նախարար դառնալ. Նախագահը դեմ է
«168 Ժամի» տեղեկություններով՝ բնապահպանության նախարար վերանշանակվելու մեծ ցանկություն է դրսևորում ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
«Նա այդ հարցով դիմել է Հովիկ Աբրահամյանին, սակայն վերջինս նրան պատասխանել է, որ նրա նշանակմանը կտրականապես դեմ է նախագահ Սերժ Սարգսյանը: Այվազյանն ամերիկյան դատարանի կողմից մեղավոր էր ճանաչվել ամերիկյան ընկերությունից կաշառք պահանջելու համար, և որոշվել է՝ Այվազյանից հօգուտ ընկերության բռնագանձել 37 միլիոն դոլար գումար»,-գրել է թերթը: