15/04/2014 13:37
Զաքիր Հասանովը հանդիպել է Իրանի ԶՈՒ ԳՇ պետի հետ
Թեհրան կատարած այցի շրջանակներում, Ադրբեջանի պաշպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյիդ Հասան Ֆիրուզաբադի հետ: Այս մասին հաղորդում է «Սալամնյուզ» լրատվական գործակալությունը:
Ըստ աղբյուրի` հանդիպման ընթացքում քննարկվել է համագործակցության փոխընդունելի ճանապարհներ գտնելու կարևորությունը:
Հիշեցնենք, որ առաջիկայում սպասվում է Իսրայելի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակության այցը Ադրբեջան: