15/04/2014 14:12
Ժիրինովսկին Պետդումա է ժամանել զինվորական համազգեստով
Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինոսվկին Պետդումայի նիստին է ժամանել ՌԴ-ի ԶՈԻ գնդապետի համազգեստով:
Ria.ru-ի փոխանցմամբ, Ժիրինովսկիի այդ քայլը բացատրվում է Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող զարգացումներով և Կիևի իշխանությունների՝ հարավա-արևելյան շրջաններում հատուկ գործողությունների իրականացման որոշմամբ:
Ժիրինովսկին նշել է, որ զինվորական համազգեստ է կրում, քանի որ Կիևի ռազմական խունտան նույնպես սկսել է զինվորական համազգեստ կրել:
Նրա խոսքով՝ Մայդանը կազմակերպվել է ԱՄՆ-ի կողմից ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարելու համար, այլ, որպեսզի Եվրոպայում վառոդի հոտ գա և հնարավոր լինի այդ ֆոնին սեփական բյուջեն ավելացնել:
Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության առաջնորդը հավելել է, որ այն պահին, երբ Ուկրաինայում մարդիկ են զոհվում, վաշինգտոնյան և բրյուսելյան գրասենյակներում Եվրոպան են բաժանում: