16/04/2014 12:43
Հալեպում հայ երիտասարդ է զոհվել. Նա ծառայում էր Սիրիայի բանակում
Այսօր վաղ առավոտյան Հալեպի Ռամուսիե շրջանում ընթացող մարտերի ժամանակ զոհվել է սիրիական բանակի հայազգի ծառայող Գոգո Աշնագլյանը: Այս մասին գրում է yerakouyn.com-ը՝ հղում անելով Հալեպի լրատվական գրասենյակի թղթակից Մարիա Գաբրիելյանին:
Զոհված հայ երիտասարդը 19 տարեկան էր: Նրա վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա այսօր՝ Սուրբ Երրորդ եկեղեցում:
Նախորդող հրապարակում՝ Դամասկոսում դպրոց է ռմբակոծվել. 3 հայ երեխա և 1 ուսուցիչ վիրավոր են