16/04/2014 17:57
Ա. Կասպշիկ. Իրավիճակը շփման գծում լարված է
Սահմանագծին իրավիճակը լարված է: Այս մասին կարելի է համոզվել Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների հրապարակած տեղեկություններն ուսումնասիրելով: Այս մասին «Թրենդ» լրատվական գործակալությանն ասել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:
Նրա խոսքով՝ աշխարհի տարբեր կետերում տեղի ունեցող իրադարձությունները ԼՂ հիմնախնդիրը երկրորդ պլան չեն տեղափոխում:
Վերջինս ասել է, որ միջնորդները վերջին մեկ ամսվա ընթացքում երկու անգամ հանդիպումներ են ունեցել երկու երկրների ԱԳ նախարարների հետ, նշելով, որ համանախագահները խնդիր ունեն նվազեցնել լարվածությունն առաջնագծում:
Նախորդող հրապարակում՝ Հակառակորդը կրակել է Ներքին Կարմիրաղբյուրի վրա. Թշնամին լռեցվել է