16/04/2014 16:50
Ազգային կինո մրցանակ՝ «Ադրբեջանն էթնոնիմի փնտրտուքում» ֆիլմին
«Հայկական կինոյի զարթոնք» կինոկենտրոնի խորհուրդը «Ազգային կինո» մրցանակ է շնորհել Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների աղետալի վիճակի, ինչպես նաև նրանց նկատմամբ կառավարության հանցավոր քաղաքականության մասին պատմող «Ադրբեջանն էթնոնիմի փնտրտուքում» վավերագրական ֆիլմին՝ Կովկասի բնիկ ժողովուրդների ազգային խնդիրները վերհանելու և հանրության դատին լավագույնս ներկայացնելու համար: Այս մասին տեղեկանում ենք «Հայկական կինոյի զարթոնք» կինոկենտրոնի տեղեկատվության բաժնից: