16/04/2014 15:46
Քառյակը որոշել է փոփոխություններ կատարել կուտակայինի օրենքում. Ռուստամյան
«Որոշել ենք, որ հանդես ենք գալու նախաձեռնությամբ` կուտակայինի օրենքում փոփոխություն կատարելու մասին: Կոնկրետ փոփոխություն ենք առաջարկելու, ինչը հնարավոր է արվի առաջիկա քառօրյա նիստի շրջանակում հրավիրված արտահերթ նիստի ժամանակ»,- շուրջ երկու ժամից ավելի տևած քառյակի հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` հուսալով, որ նիստը կկայանա:
Բացի այդ, շարունակեց խոսքը Ա. Ռուստամյանը, քառյակը քննարկել է նաև նոր ձևավորվելիք կառավարությանը վերաբերող հարցեր.
«Մինչև քսան օր ժամկետ կա, որի ընթացքում կառավարության կազմը պետք է որոշվի, որից հետո ևս քսան օրվա ընթացքում պետք է ներկայացվի կառավարության գործունեության ծրագիրը: Քննարկել ենք սրան վերաբերող հարցեր և որոշել ենք այս փոփոխությունների ֆոնին ունենալ հնարավորինս միասնական որոշում, լիահույս ենք, որ միասնական դիրքորոշման հնարավորություն քառյակն ունի»:
Նախորդող հրապարակում` Քառյակը կրկին հանդիպման է. Քննարկում են արտահերթ նիստ գումարելու հարցը