16/04/2014 13:28
Բերդավանում ականի պայթյունի դեպքի առիթով տարվում է նախաքննություն
Նախօրեին Տավուշի մարզի Բերդավան համայնքում ականի պայթյունից տուժած 1965թ.-ին ծնված Գաբրիել Բաբիկյանը նախօրեին վիրահատվել է ու հիմա տեղափոխվում է Երևան: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը:
«Վիրահատությունը ոնց որ նորմալ է անցել»,- ասաց գյուղապետը:
Նշենք, որ դեպքի առիթով ոստիկանությունում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ նախօրեին Բերդավան գյուղի բնակիչներ 1965 թ. ծնված Գաբրիել Բաբիկյանն ու 1959 թ. ծնված Ռաֆիկ Մուղդուսյանը խոտ քաղելու նպատակով մոտեցել են սահմանային գոտու, որտեղ պայթել են ականի վրա: Ստացված վնասվածքներից Ռաֆիկ Մուղդուսյանը տեղում մահացել է, իսկ Գաբրիել Բաբիկյանը տեղափոխվել է հիվանդանոց:
Նախորդող հրապարակու՝ Բերդավան գյուղի երկու բնակիչ պայթել է ականի վրա. Նրանցից մեկը մահացել է