16/04/2014 17:29
10 ամսական երեխան պատրաստվում է սխրանք գործել. Լուսանկարներ
Բրիտանական Էսեքս կոմսության բնակիչ՝ 10 ամսական Ջեյքոբ Դրիսը իր քրոջ՝ 2 տարեկան Սերեն Ռոուզի կյանքը փրկելու համար սխրանք է գործելու։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Նա պետք է հազվագյուտ հիվանդությամբ տառապող քրոջ համար ոսկրածուծի դոնոր հանդիսանա:
Բժիշկները նշել են, որ թեև վիրահատությունը ամբողջովին չի բուժի երեխային, սակայն կկանխի առողջական վիճակի հերթական վատթարացումը: