16/04/2014 17:36
«Ես իմաստուն կին լինելու կարիք չունեմ». Ելենա Բորիսենկո
«Վերվարածները», «Որոգայթ», «Ժառանգները» և այլ սերիալների միջոցով լայն ճանաչում ձեռք բերած դերասանուհի Ելենա Բորիսենկոյին վերջերս հեռուստասերիալներում չենք տեսնում: Երկար տարիներ թատրոնում հանդես գալուց հետո նա չի խաղում նաև ներկայացումներում: «Աղոթք», «Բնական միջավայր», «Տաքսի էլի լավա», «Ներում», «Հատուցում» և այլ ֆիլմերի դերասանուհին Life.panorama.am-ի հետ զրուցել է սերիալներից հիասթափվելու, ներկայիս գործնական ծրագրերի և անձնական կյանքի փոփոխությունների մասին:
-Մինչև սերիալներում խաղալն ու դրանց միջոցով ճանաչվելը դուք երկար տարիներ աշխատել եք թատրոնում, իսկ հիմա, կարծես, չեք խաղում ոչ ներկայացումներում, ոչ էլ սերիալներում. ինչո՞ւ:
-Վեց տարեկանից եղել եմ թատրոնում, «Պատուհանն» ինձ համար եղել է հարազատ տան պես, այնտեղից դուրս գալուց հետո ոչ մեկի հետ չեմ կարողանում համաձայնության գալ, մտնել ինչ-որ թատրոն, աշխատել: Գուցե թատրոնները լավն են, բայց իմը չեն: Այն թատրոնը, որը կկոչեմ իմ տունը, այլևս չեմ ունենալու: Այնպես է ստացվել, որ չեմ կարող կյանքս կապել որևէ թատրոնի հետ, մասամբ նաև՝ զբաղվածության պատճառով: Այնուամենայնիվ, մի քանի ինտերպրետային ներկայացումներում խաղալու առաջարկներ կան, չգիտեմ՝ ինչ կստացվի:
Իսկ վերջերս սերիալներում նկարահանվելու երկու առաջարկ ստացա, բայց չընդունեցի: Դրանցից մեկի դեպքում, օրինակ, սցենարը հստակ չէր, այն չուներ սկիզբ և ավարտ, իսկ ես վերջնականապես որոշել եմ, որ հստակ սցենար չունեցող սերիալներում, որտեղ հանուն վարկանիշի կարող է սյուժե փոխվել, հանդես չեմ գալու:
-Հիասթափվե՞լ եք սերիալներից:
-Ասեմ, որ ես առհասարակ, սերիալներ չեմ դիտում, նույնիսկ՝ իմ մասնակցությամբ: Առաջին հիասթափությունս սերիալից եղավ այն ժամանակ, երբ ես իմ խաղացած սերիալներից մեկում ականատեսը եղա մի ողբերգական տեսարանի. կադրում ներգրավված էին երեք ապաշնորհ անձիք: Նրանց խաղը տեսնելուց հետո ես շոկ ապրեցի, իսկ երբ դրան հաջորդեց մյուս տեսարանը, որտեղ արդեն հանդես էի գալիս ես՝ որպես ողբերգական ֆոնն ապահովող, զգացի, որ ես էլ այդ ֆոնին արժեզրկվեցի:
-Այսինքն, ձեր գործընկերների խաղը տեսնելո՞վ եք հիասթափվել սերիալներից:
-Այո, բայց ես նրանց գործընկեր չէի կոչի, քանի որ վերջիններս դերասան չեն:
-Ո՞ր դեպքում կրկին կհամաձայնվեք նկարահանվել սերիալներում:
-Եթե սցենարը հստակ լինի, չամաչեմ դերասանական այն խմբի համար, որի հետ աշխատում եմ, և ամենակարևորն ինձ համար ռեժիսոր-դերասան հարաբերությունն է, նրանց արդյունավետ համագործակցությունը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: