16/04/2014 09:10
Բոլոր ԲՀԿ-ականները «հրաժարիմքների» դիմումներ են գրել
Մինչև պատգամավոր դառնալը բոլոր ԲՀԿ-ականները «հրաժարիմքների» դիմումներ են գրել, ու արդեն իսկ ԲՀԿ-ից դուրս եկած Դավիթ Քոչարյանը հիմա 2 օրինակից դիմում ունի, ու ինքն է որոշողը, թե որ դիմումն է ուժի մեջ։
ԲՀԿ-ում փորձում են կանխել վատ օրինակը, սակայն, «Հրապարակի» տեղեկություններով, եթե Ծառուկյանը չանի սպասված հայտարարությունը, վատ օրինակը դոմինոյի էֆեկտով կարող է տարածվել ԲՀԿ-ում։ Այս օրերին Ծառուկյանը գրեթե ոչ մեկի հետ չի շփվում, բացի Վահե Հովհաննիսյանից և Աբրահամ Մանուկյանից. վերջինիս հետ ընդամենը կազմակերպչական հարցերով։